close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան պատժամիջոցներով

Աշխարհ

2 Մարտի 2021, 17:40
 Լավրովն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան պատժամիջոցներով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պարտադիր կպատասխանի Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Արձագանք միանշանակ կլինի: Ոչ ոք չեղյալ չի համարել դիվանագիտության կանոնները, դիվանագիտության կանոններից մեկը փոխադարձությունն է»,- Ուզբեկստանից իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Նույնը մեկ օր առաջ  հաղորդել էր CNN-ը։ Հակառուսական պատժամիջոցների կիրառումը կհամաձայնեցվի Եվրամիության հետ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica