close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ դատապարտել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց չվերադարձնելու՝ Ադրբեջանի վարքագիծը

Հասարակություն

2 Մարտի 2021, 16:05
 ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ դատապարտել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց չվերադարձնելու՝ Ադրբեջանի վարքագիծը

ԱԺ-ն փակ նիստում քննարկեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քվեարկությունը կլինի վաղը:

Նախագծով ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ պատերազմից անցել է շուրջ 4 ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական-պահանջ է:

Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելիորեն ձգձգում նշված անձանց, այդ թվում՝ կանանց, անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն նրանց վերածելով պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:
 
ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացության և կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների, և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի բացարձակ անթույլատրելի վարքածիը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը, վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: 

ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը, միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին, խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica