close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահի 3 տարբերակը. Էլինար Վարդանյան

Քաղաքական

2 Մարտի 2021, 15:20
 Նախագահի 3 տարբերակը. Էլինար Վարդանյան

Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։ Հասկանում ենք, որ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում։
Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։

Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն.

1. Նախագահը չի ենթարկվում ճնշումներին, գործում է իր սկզբնական որոշման տրամաբանության շրջանակում, դիմում է Սահմանադրական Դատարան։ Այնուհետև ստեղծված ճգնաժամի լուծման քաղաքական լուծումներ գտնելու նպատակով կոնսուլտացիաներ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, վարչապետի հրաժարականը պահանջող կառույցների և ընդդիմադիր հարթակի հետ։ Սա կլինի պետական շահով առաջնորդվող, պետական մտածելակերպ ունեցող գործչի սոլիդ որոշում, սոլիդ գործողություն։ Անկախ ՍԴ որոշումից՝ նախագահը կանի ազնիվ քայլ պատմության և հասարակության առջև։

2. Ստորագրում է ԶՈւ ԳՇ պետին ազատելու ակտը։ Եվ դա լինում է ամենամեծ վատությունը, որ կարող է անել երկրին, հասարակությանը։ Դա կբերի կտրուկ էսկալացիայի և բախումների։ Այդ դեպքում նրան ոչինչ չի մնա, քան՝ լքել Հայաստանը, քանի որ որպես քաղաքական գործիչ կզրոյանա, վարչապետի հետ կկիսի երկրում հնարավոր կոլապսի ողջ պատասխանատվությունը։

3. Չի ստորագրում ակտը, և ակտի սահմանադրականության հարցով չի էլ դիմում ՍԴ։ Պաշտոնանկության ակտը մտնում է իրավական ուժի մեջ, իսկ Նախագահը դիմում է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցով։ Այդ կերպ նախագահը փորձ է անում փրկել իր քաղաքական դեմքը, բայց մեծ հաշվով, խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը։ Հասկանալիորեն՝ ՍԴ-ում հարցի քննարկումը ժամանակատար է լինելու, և բանակը ստանալու է երկրորդ և ծանր հարվածը։ Սա թեև, ըստ էության, տարբերվում է երկրորդ կետից, բայց բովանդակային առումով գրեթե կրկնում է երկրորդ կետը, և երկիրը տանում է ցնցման։ Սա կլինի ոչ այնքան ազնիվ քայլ՝ երկրի, բանակի և հասարակության հանդեպ, և կստացվի, որ նախագահն առաջնորդվում է ավելի շատ անձնական շահերով՝ մի կողմ թողնելով պետական շահը։

 

 Էլինար Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica