close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը զբաղվել է Փաշինյանի հանրահավաքի քարոզչությամբ՝ ստանալով ընդամենը 44 դրական արձագանք եւ երկու պախարակող նկատողություն. ՀՅԴ Երևանի ՔԿ

Քաղաքական

2 Մարտի 2021, 15:09
 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը զբաղվել է Փաշինյանի հանրահավաքի քարոզչությամբ՝ ստանալով ընդամենը 44 դրական արձագանք եւ երկու պախարակող նկատողություն. ՀՅԴ Երևանի ՔԿ
- Երևանի ճանապարհները ձյունից մաքրելուց հետո,
- Երևանում տրանսպորտի հարցը լուծելուց հետո,
- Կորոնավիրուսի դեմ բոլոր միջոցները ձեռք առնելուց հետո,
- Ապօրինի շինարարությունները դադարեցնելուց հետո,
- 44-օրյա պատերազմում Երևանի քաղաքապետարանի ջոկատներով թշնամուն ծանրագույն հակահարված տալուց հետո,
- Քաղաքապետարանի վարչակազմը բուռն աշխատող մեքենայի վերածելուց հետո,
- Չխափանվող վերելակներ շենքերում տեղադրելուց հետո,
- Աղբահանության խնդիրը բնապահպանական նորմերի հիմամբ լուծելուց հետո,
- Քաղաքապետարանի ուռճացված անձնակազմը մասնագիտական եղանակով լուծելուց հետո,
- Պարգեվավճարները ե՛ւ աշխատողի, ե՛ւ երեւանցու տեսանկյունից արդար հիմունքների վրա դնելուց հետո,
- Համատիրությունները ապաքաղաքականացնելուց հետո,
- Տալմայի այգիների ու Մաշտոցի պուրակի կանաչապատ տարածքները պահպանելուց հետո,
- Երևան քաղաքին պատկանող շենքը իր շուկայական գնի տաս տոկոսով վաճառելու փոխ-վարչապետի քայլը կանխելուց հետո,
հետո․․․ հետո․․․ հետո․․․
 
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը զբաղվել է վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու հանրահավաքի քարոզչությամբ, 28 փետրվարին իր Facebook-ի էջում տեղադրելով այս գրառումը եւ ստանալով ընդամենը 44 դրական արձագանք եւ երկու պախարակող նկատողություն։
 
Մինչ այդ, քաղաքապետը կամ արձակուրդում է, կամ վատառողջ ու ոչ մեկն էլ չի նկատել թաղապետարաններում կատարվածը։
 
May be an image of text
 
 
 
 
 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica