close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պենտագոնը հրաժարվել է պարզաբանել ՝ Իրանին մեղավոր համարո՞ւմ է Իսրայելի նավի վրա հարձակման մեջ

Աշխարհ

2 Մարտի 2021, 16:59
 Պենտագոնը հրաժարվել է պարզաբանել ՝ Իրանին մեղավոր համարո՞ւմ  է Իսրայելի նավի վրա հարձակման մեջ

ԱՄՆ պՊաշտպանության նախարարությունը հրաժարվել է պարզաբանել՝ ամերիկյան կողմը Իրանին մեղավո՞ր է համարում Օմանի ծոցում իսրայելական նավի հարձակման մեջ:

«Ես ձեր հարցը կուղղեի Իսրայելի իշխանություններին, քանի որ խոսքը նրանց նավի մասին է: Ես չունեմ հետախուզական գնահատականներ, որոնց մասին այսօր կարող էի խոսել այս ամբիոնից»,- երկուշաբթի ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցում:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել էր Իրանին անցյալ շաբաթ Օմանի ծոցում հրեական պետական Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Նրա խոսքով՝ «կասկած չկա, որ սա իրանական գործողություն էր»: Մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել էր Իսրայելի պնդումները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica