Հուսով եմ՝ նրանք չեն ռմբակոծել հարթավայրերն ու անապատները. Պոմպեոն ԱՄՆ–ի հարձակման մասին
Աշխարհ

ԱՄՆ նախկին պետքարտուղարը պատասխանել է արևելյան Սիրիային հասցված՝ ԱՄՆ ավիահարվածին:
«ԱՄՆ-ի օդային գործողությունը Սիրիայի արևելքում ուղղված էր նրան, ինչը սպառնում է ԱՄՆ-ին: Դուք պետք է պաշտպանեք ձեր ուժերը և կանխարգելիչ միջոցներ ստեղծեք: Մենք դա արել ենք բազմիցս: Ես չգիտեմ, թե ինչի վրա են նրանք հարձակվել և ինչ դիրքեր են թիրախավորել, բայց հուսով եմ, որ նրանք չեն ռմբակոծել հարթավայրերն ու անապատը: Հուսով եմ, որ նրանք խոցել են այն, ինչը սպառնում էր Ամերիկային», – նշել է նա։