close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ

Տարածաշրջան

2 Մարտի 2021, 17:18
 Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները  խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքից բերման են ենթարկել յոթ մարդու, որոնք պահանջում էին ազատել պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Մենք հաստատում ենք յոթ մարդու կալանավորումը: Նրանք վարչականորեն կալանավորված են ոստիկանությանը չենթարկվելու համար», - ասել է նախարարության մամուլի պատասխանատուն:

Ընդդիմության ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունենում առավոտվանից: Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մուտքի մոտ և սուլում են օրենսդիր մարմին ժամանող պատգամավորներին: Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Ցուցարարներից ոմանք փորձում են փողոցներ փակել, սակայն ոստիկանության ուժեղացված ջոկատները նրանց դա թույլ չեն տալիս:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Մելիան ձերբակալվել էր. դրա համար հիմք էր ծառայել դատարանի կողմից նշանակված գրավը չվճարելը։

Երեկ վրացական իշխանությունն ու ընդիմությունը հանդիպել էին, պայմանավորվել կայունացման քայլերի մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica