close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գորբաչովը կյանքի տևողությամբ ռեկորդ է սահմանել խորհրդային առաջնորդների շարքում

Աշխարհ

2 Մարտի 2021, 13:48
 Գորբաչովը կյանքի տևողությամբ ռեկորդ է սահմանել խորհրդային առաջնորդների շարքում

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կյանքի տևողության ռեկորդ է սահմանել խորհրդային առաջնորդների շարքում: Սրան ուշադրություն է դարձրել ռուս լրագրող Դմիտրի Սմիրնովն իր «Պուլ թիվ 3» թելեգրամյան ալիքում:

Մարտի 2-ին Միխայիլ Գորբաչովը դառնում է 90 տարեկան:

ՌՍՖՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինն ապրել է 53 տարի, խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը՝ 74 տարի: 87 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Գեորգի Մալենկովը, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը՝ 77 տարեկանում: 76 տարեկան հասակում կյանքից հեռացել էր ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, որից հետո եկավ Յուրի Անդրոպովը՝ մահացել է 69 տարեկան հասակում, իսկ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոն՝ 73 տարեկանում:

Սմիրնովը հիշեցրել է նաև, որ ժամանակավոր կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկին ապրել է 89 տարի, իսկ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը մահացել է 76 տարեկան հասակում:

Բացի այդ՝ Գորբաչովն ավելի երկար է ապրել, քան մեկ այլ ռուս առաջնորդ`Նիկոլայ II կայսրը, որը գնդակահարվել էր 50 տարեկան հասակում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica