«Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի․ պնդում եմ՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է»․ Մովսես Հակոբյան․ «Իրավունք»
Մամուլի տեսություն

«Մինչ ողջ երկիրը, ելնելով Նիկոլի հայտնի սկանդալային հայտարարությունից, քննարկում էր «Իսկանդերի» պայթել-չպայթելու հարցը, ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ զինատեսակն առհասարակ չի կրակել: «Ըստ մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համակարգերից, ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել»,- այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ բոլոր հրթիռները գտնվում են զինապահեստում:
Բայց չէ՞ որ Նիկոլի ակնարկից զատ նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հստակ հայտարարել է. ««Իսկանդեր» պատերազմի ընթացքում կիրառվել է, բայց որտե՛՛ղ՝ չեմ նշի»: Նիկոլն էլ «պեչատեց», թե 10 տոկոսն է պայթել:
- Ես չգիտեմ, թե ռուսական կողմը ինչու է նման հայտարարությամբ հանդես եկել, չեմ կարող մեկնաբանել:
- Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի:
- Դե դրա համար էլ հարցնում ենք։
- Ես էլ պատասխանում եմ և պնդում՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ինչու, ապա դա իմ խնդիրը չի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: