close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անբարոյականությունը սկսվեց, երբ շարժմամբ իշխանության եկածները հայտարարեցին, որ Ղարաբաղը բեռ է․ Թևանյան

Քաղաքական

1 Մարտի 2021, 19:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անբարոյականությունը սկսվեց, երբ շարժմամբ իշխանության եկածները հայտարարեցին, որ Ղարաբաղը բեռ է․ Թևանյան

Քաղաքականության մեջ անբարոյականությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ղարաբաղյան շարժմամբ իշխանության եկեծները հայտարարեցին, որ Ղարաբաղը բեռ է, որ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով է հնարավոր զարգացնել Հայաստանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակից։

«Դրա պատասխանը չտվրեց, դա ծնեց հոկտեմբերի 27, 1995-1996 թվականի կեղծիքներ: 1998-ին ազատվեցինք դրանից, բայց 2018-ին դա վերադարձավ, իսկ 2020-ին հանձնեց Արցախի պետականությունը»,-ասաց Թեւանյանը և հավելեց, որ թուրքական 5-րդ շարասյունը թափ առավ։

Նա համոզված է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւում կանգնած է Թուրքիան:

«Թուրքերի նպատակը Հայաստանում քաղաքական խժդժություններ ստեղծելն էր: Ուշադրություն, հոկտեմբերի 27-ից հետո ովքեր էին ուզում վերցնել իշխանությունը, նրանք հիմա էլ պետական շենքերում են՝ Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան եւ «Հայկական ժամանակ» թերթոնի խմբագիր Նիկոլ: Թուրքիային չհաջողվեց հետ բերել իր կորցրածը՝ մեր պետականությունը կանգուն մնաց: Բայց թուրքերը շարունակեցին թուրքական 5-րդ շարասյանը իրենց աջակցությունը: Ես պնդում եմ, որ 2008-ի մարտի 1-ի հետեւում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց գործիքը»,-հայտարարեց նա:

Թևանյանը նաև ընդգծեց, որ թուրքերը դժգոհ են մնացել, որ ռուսները, հայ-ռուսական հարաբերություններից ելնելով, պահում են ՀՀ անվտանգությունը: Նրա ձևակերպմամբ՝ դրա համար իրենք դողում են Նիկոլ Փաշինյան նախագծի վրա:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica