close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը փողոցում գցված է' Փաշինյանը չի կարող հրահանգել. Վանեցյան

Քաղաքական

1 Մարտի 2021, 19:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը փողոցում գցված է' Փաշինյանը չի կարող հրահանգել. Վանեցյան

Գրեթե բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու գործող վարչակազմի հեռացումը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին՝ լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ «իշխանությունը փողոցում գցված է»․ սա, ըստ նրա, շատ վատ բառակապակցություն է, բայց այսօր իրականում այդպես է՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր չունի իշխանություն Հայաստանում, ինքը չի կարող այսօր հրամաններ տալ, նրան ուղղակի այլևս լուրջ չեն ընդունում։

«Չտեսնել դա, չնկատել դա, արդեն կարճատեսություն էլ անվանել չի կարելի, սա կա՛մ խելագարության կանխավարկած է, կա՛մ ուղղակի փորձում են ինչ-որ մի կերպ ձգեն իրենց պաշտոնավարումը, գուցե, ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա նշեց՝ չի կարող Հայաստանում տիրող այս աննորմալ վիճակը երկար շարունակվել։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ նախագահի քայլերին՝ Վանեցյանն ասաց, որ նախագահը կատարել է իր սահմանադրական պարտականություններն ու նախագահը կշարունակի մնալ իր լիազորությունների շրջանակներում ու կապահովի Հայաստանի Սահմանադրության կետերի կատարումը։

Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, Նիկոլ Փաշինյանը գնացել էր հիվանդատես, իսկ ըստ այլ տեղեկությունների՝ գնացել էր նախագահին «ճնշեր», որպեսզի նա ստորագրի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը։

Նշենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել ԱԽ  նիստ, որին, սակայն, ՀՀ նախագահը և ԶՈՒ ԳՇ պետը չէին մասնակցել։ Ըստ նախագահի օգնականի՝ Արմեն Սարգսյանին հրավեր ուղարկվել էր, բայց նա վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել նիստին։ Ավելի ուշ վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նախագահին։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica