close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ. Փաշինյանի հանրահավաքի մասնակից

Քաղաքական

1 Մարտի 2021, 19:13
 Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ. Փաշինյանի հանրահավաքի մասնակից

Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը, մի շարք համայնքների բնակիչներ լրագրողների հետ զրույցում հաստատել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի։

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչը նշեց, որ ճանապարհը լավ էր, տրամադրությունը նույնպես. «Ավտոբուսները նորմալ գալիս են, ՃՈ-ն չի կանգնեցրել, մենք չենք հանդիպել։ Հավաքվել էինք Նոր Եդեսիայում, այնտեղից էլ եկել ենք»։

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բնակիչն էլ իր հերթին նշեց, որ հաճույքով են եկել. «Եկել ենք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից։ Լավ, հանգիստ եկել ենք։ Ով որ եկել է, եկել է մեծ հաճույքով, որ կանգնի մեր ընտրած թեկնածուի կողքին։ Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica