close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը և Էրդողանը օնլայն կմասնակցեն Աքքույու ԱԷԿ–ի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին

Տարածաշրջան

1 Մարտի 2021, 17:14
 Պուտինը և Էրդողանը օնլայն կմասնակցեն Աքքույու ԱԷԿ–ի  երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռակոնֆերանսի նախապատրաստումը «Աքքույու ԱԷԿ»-ի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի կապակցությամբ։

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել էր, որ մարտի 10-ին ակնկալում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առցանց մասնակցությունը 3-րդ  բլոկի հիմքի բետոնալցման արարողությանը. գրում է Sabah թերթը:

«Այո, իրոք, պատրաստվում է արարողություն Աքքույուի երրորդ բլոկի շինարարության հիմնական փուլի մեկնարկի կապակցությամբ: Եվ դրանք նախապատրաստվում են՝ հաշվի առնելով շինարարության մեկնարկի կապակցությամբ նախագահ Էրդողանի և նախագահ Պուտինի միջև հեռախորհրդաժողով կազմակերպելու հնարավորությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև, որ բոլորովին վերջերս պետությունների ղեկավարներն ունեցել են «շատ մանրամասն հեռախոսազրույց», որի ընթացքում նրանք, ի թիվս այլ թեմաների, խոսել են նման հնարավոր հեռահաղորդակցության մասին:

«Նրանք, բացի Աքքույուի թեմայի, չեն նախատեսում որևէ այլ առարկայական բանակցություն, քանզի նախագահները հակառակն անհրաժեշտ չեն համարել», - նշել է Պեսկովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica