close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում ներքաղաքական պայքարի «վառելիքը» «Իսկանդերի» մասին հայտարարություններն էին. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը

Քաղաքական

1 Մարտի 2021, 10:53
 Երևանում ներքաղաքական պայքարի «վառելիքը» «Իսկանդերի» մասին հայտարարություններն էին. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը

Երևանը շարունակում է մնալ մի վայր, որտեղ մեծ հետաքրքրություն կա տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Եվ դա չի վերաբերում իրադարձությունների արտաքին կողմին, երբ խորհրդարանը հանրահավաքներ է անցկացնում՝ քաղաքական պահանջներով կամ խորովածի բույրով: Կամ՝ երբ վարչապետը թղթերով «ռմբակոծում է» նախագահի աշխատակազմը՝ գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու համար: Պետք է հասկանալ, թե որն է այս բոլոր գործընթացների «վառելիքը»: Հրթիռի բաղադրիչը նույնպես, թեև փոքր, դրանում առկա է: Չնայած բանաձևը, իհարկե, շատ ավելի բարդ է։ Սա ռուսական պետական «Առաջին ալիք»-ի անդրադարձից է։

«Երևանում ներքաղաքական հակամարտության սրումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մանրամասն վերլուծության ֆոնին: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որի՝ իշխանությունից հեռացման համար մի ժամանակ Փաշինյանն ու նրա համախոհները բողոքում էին փողոցում, հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ «վարչապետի անգործունակությունն ու արագ որոշումներ կայացնելու անկարողությունը հանգեցրին ռազմական պարտությունների», և նա, որպես օրինակ, բերե; էր «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հետ կապված իրավիճակը:

«Իսկանդեր»-ների մասին պատմությունը, թե իբր ընդամենը 10%-ով է պայթել, ինչ-որ մեկն ընկալում է որպես անեկդոտ, բայց կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ այսպիսով Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը ազդանշան է տալիս արևմուտքից վերահսկվող հասարակական կարծիքին, իբր ռուսական զենքն այնքան արդյունավետ չէ, որքան ընդունված է կարծել, կամ՝ իբր նրանից չի կարելի վախենալ, դե ծայրահեղ դեպքում վախենալ միայն 10%-ով:

...Անհրաժեշտ է ունենալ բացառիկ երևակայություն՝ պատկերացնելու համար, որ այս հրթիռային համակարգի արդյունավետությունը հանկարծ իջնի՝ հասնելով 10% -ի: Դա նշանակում է, որ ոչ թե հրթիռն է ամբողջությամբ արձակվել, այլ դրա տասներորդ մասը միայն, կամ գուցե՞ այն անցել է մինչև նշանակետը հեռավորության միայն տասներորդ մասը, թե՞ հրթիռի պայթյունից տուժած տարածքը նվազել է սովորականից մեկ տասներորդով»,– նշվում է ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica