close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսապարկերի իշխանությունը և «նախկինների» ուրվականը

Քաղաքական

1 Մարտի 2021, 10:00
 Ուսապարկերի իշխանությունը և «նախկինների» ուրվականը

Կարծում ենք՝ արդեն շատերի համար է հասկանալի, որ Նիկոլը «խաղը» տա­նուլ է տվել, բայց ոչ իրեն դեռևս վարչապետ երևակայողի: Վերջինս, ի հեճուկս առողջ տրամաբանության և հասարակական-պատմական գործընթացների բոլոր կանոնների, փորձում է ապացուցել հակառակը ... Իրեն կարելի է հաս­կա­նալ, որով­հետև նա բոլորից լավ գիտի, թե ինչ կարող է լինել Կառավարության թիվ 1 շենքը լքելուց հետո, բայց դժվարանում եմ հասկանալ իր շուրջը գտնվող­նե­րից շատերին, որոնք հայտնի կենդանու համառությամբ ուզում են կիսել Նիկոլի ոչ նախանձելի ճա­կա­տա­գիրը: Ընդ որում, այն դեպքում, երբ դեռևս չեն սպառել հայոց պետա­կա­նու­թյունն անդարձ կործանումից փրկողի կարգավիճակում հանդես գալու հնա­րա­վո­րությունը: Նիկոլը հաստատ այդպես չէր վարվի ... Նա հանուն իր կաշվի փրկության բո­լորին փուռը կտար, ինչպես և անում է ոչ հազվադեպ, երբեմն էլ չգիտակցելով, որ այս կամ այն արարքը կարող է ավելի բարդացնել հենց իր վիճակը, ինչպես որ եղավ ռուսական «Իսկանդեր» զինատեսակի 10 տոկոսով կրակել-չկրակելու բացա­տրու­թյունից հետո: Վերջին շրջանում Նիկոլը և իրքայլական շրջանակները փոր­ձում են հանրության աչքում քավության նոխազ դարձնել հայկական բանակը՝ պա­տե­րազ­մում կրած պարտության մեղավոր նշանակելով բարձր հրամանատա­րա­կան կազ­մին: Անհերքելի է, որ, բոլոր բացթողումներով և վրիպումներով հանդերձ, բա­նակն իր վրա է կրել պատերազմի ծանրությունը, ուստի պարզապես փոքրոգի ու տմար­դի է պատասխանատվության իր բաժինը նույնպես բանակի վրա բարդելու՝ այսպես կոչված քաղաքական ղեկավարության պահվածքը: Միանշանակ է, որ պա­տե­րազ­մում մեր կրած պարտության հիմնական մեղավորը օրվա քաղաքական իշխա­նու­թյունն է իր անձռնհաս վարքագծով, որը երկիր, մասնավորապես՝ պա­տե­րազմող երկիր ղեկավարելը փոխարինել էր սնամեջ ճառախոսությամբ: Էլ չենք խոսում դա­վա­ճանության մեղադրանքի մասին ...  

Նիկոլի այդպիսի վարքագիծը սպասելի է այնքանով, որ նա մտա­ծում և գործում է բոլոր նոր­մա­տիվ­ներից դուրս և հենց դրանով էլ վտանգավոր է, որովհետև ցան­կացած պահի կարող է իր հետևորդներին ներքաշել արկա­ծա­խնդ­րության մեջ: Նա դա կարող է անել ոչ թե այն պատճառով, որ քաջ է, այլ, ինչպես վերջին շրջանում հաճախ են ասում, իր ներքին վախերի մղումով, նույնիսկ՝ իր կամքից անկախ: Եվ քանի որ Նիկոլի համախոհները (իսկ այդպիսիք, ցավոք, դեռևս կան) նրա չունեցած ազնվությանն ու «բացառիկ հան­ճա­րին» հա­վատում են անվերա­պա­հո­րեն, իրենց առաջնորդի խոսքով կարող են դիմել նաև ծայրահեղ քայլերի: Թե ինչ կարող է լինել հետևանքը, արդեն տեսել ենք 2008-ի մարտի 1-ին՝ ուղիղ 13 տարի առաջ: Իսկ նոր «մարտի մեկի» պատասխանատվությունը Նիկոլը, բնականաբար,  կրկին կփորձի բարդել իր ընդդիմադիրների վրա, որովհետև ինքը կարող է լինել «թիվ մեկ պա­տաս­խանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»: Արդյունքում կունենանք ան­մեղ­սունակ իրավիճակ, երբ կա հետևանք, բայց չկա պատասխանատու:

Նույնիսկ ակնհայտ  դավաճանը հասարակության մեջ կարող է ունենալ հե­տևորդ­ներ: Այդ երևույթը նույնիսկ կարելի է հասկանալ, եթե հետևորդների թիվը մտահոգիչ չէ: Երբ այդպիսիների թիվն այնքան է, որը կարող է դիտարկվել իբրև «ընտ­րա­զանգված», արդեն մտահոգիչ է: Նշանակում է՝ ինչ-որ կարևոր բան հա­սա­րակության կյանքում խանգարված է: Իմ կարծիքով, մեր հասարա­կու­թյունն այսօր հենց այդ վիճակում է: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ արցախ­յան 44-օրյա պատերազմում և տեղի է ունենում դրանից հետո, վկայում է այն մասին, որ մեր հան­րության մեջ կարևոր մի բան էականորեն խաթարված է, այլապես իր գե­րա­կշիռ մե­ծա­մասնությամբ բարոյական արժեքներ դավանող և պետականամետ մտածո­ղու­թյան կրող հասարակության մեջ պատերազմում պարտված իշխանությունը ոչ մի­այն չէր կարող կառչած մնալ իշխանական կարգավիճակից, այլև կամավոր կհրա­ժարվեր: Մեզանում դա տեղի չունեցավ... Դատելով հասարակության իմ­քայ­լա­մետ, որ նույնն է, թե՝ ուսապարկամետ շրջանակներից եկող արձա­գանք­ներից, հիմ­նա­կան պատ­ճա­ռը «նախկինների» վերադարձի ուրվականն է: Որ նախ­կի­նում քիչ չէին վատ ու հոռի երևույթները, դրանում երկրորդ կարծիք դժվար թե լինի: Բայց արդյո՞ք ներկայումս ամեն ինչ լավ է կամ, այսպես ասենք, չկան այն վատ երևույթները, որոնց համար մեղադրում են «նախկիններին»: Միանաշանակ կան: Դրանց մասին նույն­պես շատ է գրվել, գրել եմ նաև ես, ուստի չեմ կրկնվի: Բայց կա մի շատ կարևոր տարբե­րու­թյուն. այսպես կոչված «նախկինների» ժամանակ մեր պետականությունը երբեք վտանգված չի եղել, մեր հայրենիքի հատվածները թշնա­մուն չեն հանձնվել, և եթե պատերազմում տվել ենք զոհեր (իսկ պատերազմն առանց զոհերի չի լինում), փո­­խա­րենը ունեցել ենք Հաղթանակ, որով մխիթարվել ենք: Այն ժամանակ մենք գի­տե­ինք, թե հանուն ինչի են զոհվել մեր հարազատները: Իսկ այժմ Նիկոլի ջերմեռանդ պաշտպաններն ինձ կարո՞ղ են ասել, թե հանուն ինչի՞ են նրանք զոհվել: Հա­նուն ՈՉՆՉԻ՞: Անշուշտ, կոռուպցիան, եթե հասնում է մեծ չափերի, կարող է խարխլել պե­տության հիմքերը, և միանշանակ է, որ այդ երևույթի դեմ պիտի լինի մշտական և իրական պայքար: Պայքարի բացակայության պայմաններում այն կարող է պար­զա­պես կուլ տալ պետությունը և բարոյալքել հասարակությունը: Բայց եկեք անկեղծ լինենք. «նախկիններին» կոռումպացվածության մեջ մեղադրողներից քանիսն են, որ չէին անի նույնը, եթե դրա հնարավորությունն ունենային: «Թավշե­գործ­ների» անցած մոտ երեքամյա ճանապարհը վառ օրինակն է այն բանի, որ այդ գայթակղությանը դիմանում են հիմնականում նրանք, ովքեր պարզապես չեն ունե­ցել «հավելյալ եկա­մուտ» տուն տանելու հնարավորություն:

Նիկոլի «տեսաբաններից» ոմանք վերջերս հաճախ են շահար­կում 1996-ին ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Վ. Մանուկյանի կողմ­նա­կից­ների՝ գրոհով մուտ­­­քը Ազգային ժողով: Ընդ որում, շահարկողների թվում են նաև այն օրերի իշ­խա­նական ճամբարի որոշ ներկայացուցիչներ, որոնք կարևոր տեղեր են գրավել նաև իմքայլական ճամբարում: Վերջինները, սակայն, խուսափում են ասել, թե ինչու՞ տե­ղի ունեցավ այդ գրոհը: Մի՞թե ոչ այն պատճառով, որ նախա­գա­հական ընտրու­թյուն­նե­րում պարտված Լ. Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական թիմը բռնազավթեցին իշխանությունը՝ երկաթյա վարագույր իջեցնելով մեր անկախ պետականության ժո­ղո­վրդավարության վրա: Իսկ այսօր նույն այդ մարդիկ իրենց իրավունք են վերա­պա­հում խոսելու ժողովրդավարությունից և սահմանադրականությունից՝ լինելով դրանց առաջին ոտնահարողները: Ովքեր «մար­տի 1-ի» համար մեղա­դրում են «նախ­կին­ներին», թող նեղություն կրեն հիշելու, թե իրենք ինչ էին անում 1996-ի սեպ­տեմ­բե­րի 25-ից հետո: Ընդ որում, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ 1996-ին ընդդի­մու­թյան թեկնածուն հաղթել էր, բայց նույնը բոլո­րո­վին էլ ակնհայտ չէր 2008-ին:

Որպես խոսքիս ամփոփում՝ ուզում եմ նիկոլամետ ընտրազանգվածին հար­ցնել:

- Ձեզ մտածելու առիթ չի՞ տալիս, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը ինչու է ան­հան­գս­տացրել հատկապես Թուրքիային և Ադրբեջանին: Ընդ որում, Թուր­քիա­յին՝ քաղա­քական բարձր ղեկավարության մակարդակով: Ինչո՞ւ են հենց Թուր­քիա­յին ան­հան­գս­տացնում հարևան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործըն­թաց­ները: Երբվանի՞ց է Թուրքիան դարձել ժողովրդավարության օրրան և մտա­հոգ­վում է, որ հարևան սահմանակից երկրում կարող են իշխանության գալ ոչ ժողո­վր­դա­վար ուժեր: Թուրքիան ի՞ր համար է մտահոգված, թե՞ մեզ համար: Կամ մի՞թե նա այնքան թույլ է, որ այդպիսի հարևանի առկա­յու­թյունից զգուշանալու պատճառ ունի: Վերջապես, ինչո՞ւ միայն Նիկոլը և թուրքական իշխա­նու­թյունները ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայ­տա­րարությունը որակեցին հեղաշրջման փորձ: Այս ամենից հետո հայը ումի՞ց ավելի շատ զգուշանալու պատճառ ունի. Նիկոլի՞ց և իր ուսա­պար­կերի՞ց, որոնց բնա­կան դաշնակիցը ցեղասպան Թուրքիան և Ադր­բե­ջանն են, թե՞ «նախկիններից», որոնք հայրենիք չեն վաճառել և երկիրը դեպի պար­տու­թյուն չեն առաջնորդել:

Առկա իրավիճակում նախապատվություն տալ ուսապարկերին՝ նշանակում է պարզապես չգիտակցել մեր պետականությանը պատուհասած աղետի աստի­ճա­նը: Այդպիսի վարքագիծը չի կարող ներվել նույնիսկ անմեղսունակին:

Հ․Գ․ – Եթե մարտի 1-ին Նիկոլը Հանրապետության հրապարակում հավաքի նույնիսկ հարյուր հազար հանդիսատես (դրա կեսը հավաքելուն անգամ խիստ կաս­կա­ծում եմ), դարձյալ չի կարող ոչինչ նշանակել, որովհետև դրա առնվազն 90 տո­կոսը պարտադրված ներկայություն է լինելու:

 

Վարդան Պետրոսյան

28. 02. 2021թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica