close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործատուն չի կարող ստիպել իր աշխատակիցներին մասնակցել հավաքների․ մեր ընկերությունը պատրաստ է պաշտպանել Ձեր իրավունքները. Սեդրակ Ասատրյան

Քաղաքական

1 Մարտի 2021, 00:21
 Գործատուն չի կարող ստիպել իր աշխատակիցներին մասնակցել հավաքների․ մեր ընկերությունը պատրաստ է պաշտպանել Ձեր իրավունքները. Սեդրակ Ասատրյան

«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան, աշխատանքային իրավունքի պրակտիկայի ղեկավար Սեդրակ Ասատրյանը գրում է.

«Գործատուն չի կարող ստիպել իր աշխատակիցներին մասնակցել հավաքների, չքննադատել կառավարությանը, իսկ չմասնակցելու կամ կարծիք հայտնելու համար աշխատանքից հեռացված աշխատակիցները դատարանի որոշմամբ վերականգնվում են և ստանում փոխհատուցում:

Տարբեր լրատվամիջոցներով հաղորդագրություններ են տարածվում որ մարզպետարանների, նախարարությունների, որոշ սուպերմարկետների և որոշ ձեռնարկությունների, համայնքների աշխատողների, դպրոցի տնօրենների, աշխատողների և այլ կառույցների աշխատակիցներին ղեկավարությունը ստիպում է մասնակցել մարտի մեկին կայանալիք հանրահավաքին, հակառակ դեպքում սպառնում են աշխատանքից ազատել: Անցած օրերին նաև եղան հայտարարություններ, որ որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու կամ քննադատելու համար:

Հարգելի գործընկերներ, եթե դուք չեք ցանկանում մասնակցել հանրահավաքի, վստահ եղեք Ձեզ չեն կարող ստիպել մասնակցել, առավել ևս աշխատանքից ազատել չմասնակցելու համար: Արգելվում է նաև աշխատանքից ազատել կառավարությանը քննադատելու, որևէ մեկի հրաժարականը պահանջելու կամ որևէ կերպով կարծիք հայտնելու համար: Անկախ նրանից դուք պետական թե մասնավոր կառույցում եք աշխատում, դատարան դիմելու դեպքում օրենքը արգելում է կարծիքի արտահայտման կամ քաղաքական նախասիրությունների համար աշխատանքից ազատելը, իսկ նման կերպ աշխատանքից ազատելու դեպքում օրենքը նախատեսում է վերականգնել աշխատանքի: Ընդ որում և վերականգնվելուց հետո Զեզ պարտավոր կլինեն վճարել միջին աշխատավարձ չաշխատած օրերի համար: Ընդ որում արդեն իսկ առկա են դատական գործեր, երբ աշխատակիցները վերականգնվել են աշխատանքի: Որպես թարմ օրինակ՝ մոտ տասնհինգ օր առաջ մեր վստահորդին դատարանը վերականգնեց աշխատանքի և պարտավորեցրեց Արմավիրի մարզպետին վճարել պարապուրդի վճար միջին աշխատավարձի չափով սկսած սեպտեմբեր ամսվանից մինչև փաստացի վճարելու օրը: Սույն գործով Արմավիրի մարզպետարանը հետապնդել էր Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենին և մտացածին հիմքով ազատել զբաղեցրած պաշտոնից:

Մեր ընկերությունը նման դեպքերում պատրաստ է աջակցել իր հարուստ փորձով և պաշտպանել Ձեր իրավունքները դատարանում: Եթե տեսակետ արտահայտելու, Գործատուի պահանջով հանրահավաքին չմասնակցելու, քաղաքական «այլ նախասիրություններ» ունենալու, կամ նշված խնդիրները բարձրաձայնելու պատճառով ենթարկվել եք հետապնդման գործատուի կողմից (անկախ նրանից ֆորմալ առումով որպես աշխատող «գրանցված եք», թե ոչ), կարող եք դիմել մեզ՝ հանդիպուման օրվա և ժամվա մասին պայմանավորվելով +060 27 8888 հեռախոսահամարով Սեդրակ Ասատրյանին»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica