close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին. Գեղամ Նազարյան

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 21:14
 Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին. Գեղամ Նազարյան

Այս իրավիճակում մեր երկիրը սիրող յուրաքանչյուր ոք պետք է նպաստի  խոր ճգնաժամի,  ամոթի ու խայտառաության հաղթահարմանը։  Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հիշատակի հավաքին ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը`կոչով դիմելով  զոհված զինծառայողների, անհետ կորած զոինծառայողների, բոլոր զինծառայողների ծնողներին։

«Մեր երկրը գտնվում է կարևոր ջրբաժանում։ Այս իրավիճակում մեր երկիրը սիրող յուրաքանչյուր ոք պետք է նպաստի  խոր ճգնաժամի,  ամոթի ու խայտառաության հաղթահարմանը։ Այս շարքերում առաջինը պետք է  լինեն նրանք, որոնց որդիները զոհվեցին՝ ամենաթանկը տալով հայրենիքին։ Առաջին շարքում պետք է լինենք մենք, անհետ կորածների, գերիների, վիրավոր զինծառայողների ծնողները»,- ասաց Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ժամանակ։

Նա խոսքով` ներքին թուրքը շատ վտանգավոր է,  ունի կիսատ թողած գործ՝ էլի ավերել, էլի արյուն թափել ու էլի հանձնվել:

«Մենք պետք է լինենք մեր հենակետում, դիրքում, որ մեր տղերքի թափած արյունն իմաստավորվի։ Մեր տղերքը մեզ են նայում, մեզ ուժ են տալիս, պետք է  հասկանանք ու գիտացենք, որ գերկարևոր գործ ունենք անելու՝ լինենք պայքարի կիզակետում, շարունակենք մեր տղերքի գործը։ Մենք մեր տղերքին պարտք ունենք տալու ու պետք է տանք»,- ասաց նա:

Նազարյանը նշեց, որ իրենց որևէ մեկը չի կարող վախեցնել. «Մի ճիվաղ մեզ սպառում է, թե կկրակենք։ Ո՞ւմ վրա եք կրակելու։ Մեզ վրա՞։ Ձեր պատճառով մեր վրա արդեն կրակել են։ Մենք կորցրել ենք ամենաթանկը։ Մեզ ես վախեցնո՞ւմ: Վաղը ժողովուրդը հավաքվելու է Բաղրամյան պողոտայում, շատ մեծ հանրահավաք է լինելու, և այդ  ստահակը, խելագարը, արյունից չհագեցող մոլագարը ասում է վաղը եկեք Հանրապետության հրապարակ։ Մենք այստեղ հավաքվելու ենք մեր բանակին աջակցելու, մեր տղերքի հիշատակը վառ պահելու համար, որ նրանք հասկանան՝ իզուր չեն զոհվել։ Մենք մեր բանակի կողքին ենք լինելու, իսկ Հրապարակում  հավաքվածները ո՞ւմ կողքին են կանգնելու, թուրքակա՞ն բանակի։

Վաղը ով գնա կանգնի այնտեղ, նշանակում է՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին։ Դե գնացեք, գիշերը քնեք ու մտածեք՝  կանգնելու եք այդ ճիվաղ Նիկոլի կողքին։ Կոչ եմ անում իմ քայլականներին, մտածեք, ժամանակ ունենք, այդ տականքի, դավաճանի կողքին, որին միայն Էրդողանն է աջակցում, վաղը գնալու եք նրան կողքին կանգնեք»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica