close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ ե՞ն քննարկում գլխավոր դատախազի տեղակալը և իշխանական պատգամավորը

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 18:05
 Ինչ ե՞ն քննարկում գլխավոր դատախազի տեղակալը և իշխանական պատգամավորը

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին այսօր նկատել են Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, որտեղ նա բավականին երկար զրուցելիս է եղել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Ինչպես երևում է լուսանկարից, հանդիպմանը ներկա են այլ մարդիկ ևս, որոնց ով լինելը պարզել դեռ չի հաջողվել։ Իսկ դիմացի սեղանին նստած է մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Դավթյան անունով։

Հետաքրքիր կլիներ իմանալ թե ինչ են քննարկում, կիրակի օրով ԱԺ մշտական հանձնաժողովի իմքայլական նախագահ Վլադիմիր Վարդանյանը և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որը հանդիսանում է որպես գլխավոր մեղադրող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Իսկ միգուցե քննարկվում է նեքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հա՞րցը․ մասնավորապես, արդեն քանի օր է՝ տեղեկություններ են պտտվում, որ Փաշինյանը ցանկանում է քրեական գործ հարուցել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ։

Հիշեցնենք, Գևորգ Բաղդասարյանն էր, որ 2020 թվականի մայիսի 8-ի դատական նիստին հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը այդտեղ չեն դատվում Շուշին ազատագրելու համար։ Հաշվի առնելով նաև այդ դրվագը, կարելի է ենթադրել, որ Գևորգ Բաղդասարյանը կարող է բավականին հարմար թեկնածու լինել ԳՇ պետին չեզոքացնելու գործը «գլուխ բերելու» համար։   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica