Գեղարքունիքի Շատջրեք համայնքում մարդկանց ստիպում են մասնակցել Փաշինյանի երթին
Քաղաքական

Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքից Yerkir.am-ին տեղեկացնում են՝ համայնքի ղեկավարության վրա ճնշումներ են գործադրում, որպիսի վաղը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար համայնքապետարանի ու դպրոցի աշխատակիցներին տեղափոխեն Երևան։
Նրանց տեղեկացրել են, որ ավտոբուսները շարժվելու են ժամը 15։00-ին, ժամը 18։00-ին Երևանում լինելու համար։