ԳՇ-ի հայտարարության առնչությամբ մինչ այս խուլ ու համր կառույցների որակումների մասին. իրավաբան
Քաղաքական
28 Փետրվարի 2021, 16:20

Իրավաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է.
«Ադրբեջանի հարձակման առաջին օրվանից սկսած 44 օր շարունակ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորեցին քաղաքացիական անձանց Արցախում և Հայաստանում: Ադրբեջանն օգտագործեց ռազմական անօդաչու թռչող սարքեր ` որպես քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ ու առանց տարբերակման հարձակման միջոցներ: Դրոնների հարձակումներ արձանագրվեցին Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերում ու քաղաքներում, որոնց արդյունքում սպանվեցին ու վիրավորումներ ստացան քաղաքացիական անձինք, ավերվեցին քաղաքացիական տներ:
Հարգելի՛ մտահոգ կառույցներ և անձինք, ողջ տեղի ունեցածի վերաբերյալ մի քանի դիտարկում ու հիշեցում.
Դու՛ք, ԱԹՍ-ների հարվածները պետք է դիտարկեիք միջազգային իրավունքի պահանջների համատեքստում, իսկ այդ կարգավորումներով նախատեսված պահանջների անգամ մեկ խախտումը հարվածը դարձնում է ոչ իրավաչափ:
Դու՛ք, Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները պետք է դիտարկեիք միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստում և արձանագրեիք, որ միջազգային մարդասիրական իրավունքի և վերջինիս անկյունաքարային ՝ համաձայն՝ զինված ընդհարման մասնակից յուրաքանչյուր կողմի ռազմական գործողությունները պետք է լինեն ընտրողական և ցանկացած ժամանակ տարբերակեն քաղաքացիական անձանց և օբյեկտները՝ մի կողմից, կոմբատանտներին ու ռազմական օբյեկտները՝ մյուս կողմից։ Մինչդեռ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱԹՍ-ների հարվածներով որևէ տարբերակում չի դրվել: Հակառակը՝ քաղաքացիական բնակավայրերը թիրախավորվել են մտադրված:
Դու՛ք, Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները պետք է դիտարկեիք մարդու իրավունքների միջազգային իրավունքի տեսանկյունից և արձանագրեիք, որ


Դու՛ք, պետք է արձանագրեիք և դատապարտեիք Ադրբեջանի կողմից կասետային մարտագլխիկներով զինված հարձակումների իրականացումը խաղաղ բնակչության նկատմամբ, քանի որ ինչպե՛ս Ժնևյան կոնվենցիաները, այնպե՛ս էլ «Կասետային զինամթերքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր և անմարդկային:
Դու՛ք, պետք է արձանագրեիք և դատապարտեիք ռազմական գործողություններին վարձկանների մասնակցությունը, իսկ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան էր տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Հիշեցման կարգով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Դու՛ք, պետք է ՁԵՐ օրակարգային, հրամայական խնդիրներից մեկը դարձնեիք պատերազմի ավարտից հետո, հայ ռազմագերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցը: Քանի որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո պետք է ապահովվեր գերիների վերադարձը, որը ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է, որի չկատարումը մարդու իրավունքների միջազգային պահանջների, միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիայի կոպտագույն խախտում է:
ՈՂՋ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ՝ ՊԵ՛ՏՔ Է ԴԱՌՆԱՐ ՁԵՐ ԹԻՎ 1 ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ, ԲԱՅՑ ՉԴԱՐՁԱՎ, ԴՈՒՔ ԽՈՐԸ ՆԻՐՀՈՒՄ ԷԻՔ, ԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ ԷԻՔ ԲԵՎԵՌԱՑՐԵԼ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԱՅՆ ՀԻՄԱ ԱՐԹՆԱՑԱՔ, ԱԶԱՏՎԵՑԻՔ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՔ ՈՐԱԿԵԼ…
ՀԱՐԳԵԼԻՆԵ՛Ր, ՈՒՇԱՑԵԼ ԵՔ…»:
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
13 Ապրիլի 2021, 20:46
13 Ապրիլի 2021, 14:14
13 Ապրիլի 2021, 19:07
13 Ապրիլի 2021, 23:32
13 Ապրիլի 2021, 14:09
13 Ապրիլի 2021, 23:33
13 Ապրիլի 2021, 22:21
13 Ապրիլի 2021, 16:04
13 Ապրիլի 2021, 17:15
13 Ապրիլի 2021, 22:49
13 Ապրիլի 2021, 16:13
13 Ապրիլի 2021, 13:19
10 Ապրիլի 2021, 14:17
11 Ապրիլի 2021, 11:40
11 Ապրիլի 2021, 16:10
13 Ապրիլի 2021, 20:46
13 Ապրիլի 2021, 14:14
12 Ապրիլի 2021, 23:40
13 Ապրիլի 2021, 19:07
8 Ապրիլի 2021, 14:45
13 Ապրիլի 2021, 23:32
10 Ապրիլի 2021, 08:07
7 Ապրիլի 2021, 23:09
13 Ապրիլի 2021, 14:09
21 Մարտի 2021, 16:28
17 Մարտի 2021, 15:16
16 Մարտի 2021, 11:49
25 Մարտի 2021, 14:24
1 Ապրիլի 2021, 23:42
15 Մարտի 2021, 11:30
24 Մարտի 2021, 12:08
10 Ապրիլի 2021, 14:17
18 Մարտի 2021, 09:51
25 Մարտի 2021, 18:13
16 Մարտի 2021, 20:25
14 Մարտի 2021, 11:46
14 Ապրիլի 2021, 12:03ՈւՂԻՂ. Հայաստանում պարենի անվտանգությունն ու գյուղատնտեսա...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
14 Ապրիլի 2021, 10:46Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ 13-րդ մարդասիրական շարա...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
31 Մարտի 2021, 20:40Անկարան խաղաղության իմիտացիա է բեմականացում․ Շահան Գանտահ...
14 Ապրիլի 2021, 12:07Մենք Թուրքիայի կազմի մեջ ենք, իսկ երկրի առաջին դեմքը Գյու...
18 Մարտի 2021, 16:2430-ից ավելի բեկորները ոտքում՝ պատերազմի մասնակցին չեն տալ...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...