ՀՅԴ անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի ոճրագործության զոհերին
Արցախ

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առիթով այսօր՝ փետրվարի 28-ին, մի խումբ դաշնակցականներ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: