close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 09:49
 Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան

Թե բանակի դեմ ինչպիսի արշավ է սկսվել՝ բոլորիս է հայտնի, և չնայած բազմաթիվ հալածանքներին ու զրկանքներին, նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը բեկումնային իրավիճակ ստեղծեց՝ հանուն պետության հարատևման պայքարը հաջողությամբ պսակելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, օրվա քաղաքական իշխանության ոչ ազգային ու պետականադեմ կառավարման «շնորհիվ» հայ ազգը ապրում է պատմական ժամանակաշրջան, և Արցախի դե ֆակտո կորուստը, ազգային արժեքների ու եկեղեցու դեմ պայքարը բոլորիս կանգնեցրել են անդունդի եզրին։ Եզրագծից այն կողմ Հայաստան պետության վերացումն է հինավուրց պետությունների շարքից։

Հայ ժողովրդի գերակշիռ մասը, Հայոց բանակը դարձել են թշնամու դեմ կռիվ տվող միակ հավաքական ուժը։ Թե բանակի դեմ ինչպիսի արշավ է սկսվել՝ բոլորիս է հայտնի, և չնայած բազմաթիվ հալածանքներին ու զրկանքներին, նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը բեկումնային իրավիճակ ստեղծեց՝ հանուն պետության հարատևման պայքարը հաջողությամբ պսակելու համար։ Հայ ժողովուրդը, Հայոց ազգային բանակը՝ որպես «Ազգ-բանակ» կոնցեպտի մասնիկ, իրենց կռիվն են տալիս պետականության կորուստը փրկելու համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է վերջնական ու հաղթական փուլ։

Աստված զորավիգ հայ ժողովրդին ու Հայոց բանակին։

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica