Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ միանալ և սատար կանգնել բանակին. Վազգեն Մանուկյան
Քաղաքական

Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը, որ ասեց Հայաստանը մահացած է և էլ ոտքի չի կանգնի: Այս մասին այսօր հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ռազմական հեղաշրջում Հայաստանում գոյություն չունի, ռազմական հեղաշրջումը այն ժամանակ է, երբ բանակը մտնում է քաղաք, վերցնում է իշխանությունը իրեն կամ տալիս ուրիշին, բանակը որևէ գործողություն չի արել, միայն հայտարարել է իր կարծիքը»,-ասաց նա:
Նա կարևորեց, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, սակայն նկատեց՝ պլան Ա-ն աշխատում է, Նիկոլ Փաշինյանը իր հենարանները կորցնում է: