close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ վճիռ կկայացնի՝ չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը, այն չի բխում ՀՀ պետական շահերից. «Ժառանգություն»

Քաղաքական

27 Փետրվարի 2021, 13:23
 Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ վճիռ կկայացնի՝ չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը, այն չի բխում ՀՀ պետական շահերից. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև.

««Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար:

«Ժառանգությունը» բարձր է գնահատում փետրվարի 26-ի ձեր հանդիպումները, մասնավորապես ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկած ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ, որը  հանրությանը ներկայացրել է իր ծայրահեղ այս քայլի լրջագույն հիմնավորումներ՝  գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած լրջագույն սխալները, որոնք երկիրը հասցրել են կործանման եզրին: Ընդսմին հայտարարության մեջ Հայաստանյան զինված ուժերը նախազգուշացրել են ՀՀ ներկա կառավարությանը «ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

ՀՀ ԶՈՒ այս հայտարարության միջազգային գնահատականները հիմնականում ցույց տվեցին, որ այն բնավ չի գնահատվում իբրև «զինված հեղաշրջման փորձ», նույն համոզմանն է նաև Հայաստանյան հանրային-քաղաքական դաշտը սակավ բացատրելի բացառություններով: «Ժառանգությունն» արձանագրում է, որ Հայաստանի առջև ծառացած է պետականության կորստի ծանրագույն սպառնալիք, հարկ է հստակ և գործուն որոշումներ կայացնել:

Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ և ազգաշեն վճիռ կկայացնի՝ չստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկության որոշումը, որը չի բխում ՀՀ պետական շահերից, և անհրաժեշտության դեպքում դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու այդ որոշման իրավական հիմքերը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica