close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը իրեն մեղավոր չի համարվում Հայաստանի և Արցախի հետ կատարվածում․ Կոնստանտին Զատուլին

Քաղաքական

27 Փետրվարի 2021, 11:34
 Փաշինյանը իրեն մեղավոր չի համարվում Հայաստանի և Արցախի հետ կատարվածում․  Կոնստանտին Զատուլին

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, բնական արդյունք է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը թողնելու որոշման հետաձգման: Նա կառչած է իշխանությունից, փորձում է ընդդիմության առաջնորդներին միմյանց դեմ հանել: Եվ որ ամենակարևորն է` կտրականապես չի ցանկանում տեսնել իր մեղքը Հայաստանի և Ղարաբաղի հետ կատարվածի մեջ: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Նա վախենում է: Բայց վախն արդեն ստացել է իռացիոնալ բնույթ: Եվ դեպի Հայաստանի ապագա տանող ճանապարհին, իհարկե, այսօր կա ներքին չլուծված խնդիր: Խոսքն ամենևին էլ Փաշինյանի նկատմամբ հաշվեհարդարի մասին չէ: Բանն այն է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության որևէ աշխուժացում հնարավոր չէ: Սա հասկանում են բոլոր մարդիկ, որոնք ինչ-որ կերպ տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում:

Վերջին կաթիլը Փաշինյանի հերթական հնարքն էր՝ այս անգամ ռուսական զենքի ու հայ զինվորականների դեմ: Դա լցրեց նրանց համբերության բաժակը: Ես հարցի ոչ իրավական լուծման կողմնակից չեմ: Բայց, մեծ հաշվով, իրավիճակը պայմանավորում է հենց ինքը՝ Փաշինյանը՝ իր համառությամբ ու ձևացնելով, այլ ոչ թե գործելով՝ լուծելու համար այս քաղաքական ճգնաժամը:

Նա հայտարարեց, որ միայն ժողովուրդն իրավունք ունի որոշելու իշխանության հարցը, որ պետք է ընտրություններ անցկացվեն․․․ Բայց նույնիսկ այս տարբերակում, ըստ ամենայնի, նա պատրաստ չէ որևէ ընտրության: Նա պարզապես խաբում է հայ հասարակությանը: Նա հասկանում է, որ եթե ժողովրդին թույլ տրվի որոշում կայացնել, ապա ինքը իշխանություն չի տեսնի:

Ուզում եմ նշել, որ այս ամենը կտրուկ հակադրվում է 2018-ի պատմությանը, երբ իշխանությունն, ըստ էության, հանձնվեց Փաշինյանին, բերվեց նրան արծաթե սկուտեղի վրա, այն բողոքների տպավորության ներքո, որոնք նա այն ժամանակ հասցրեց կազմակերպել: Եվ հիմա նա արդեն անտեսում է բողոքները, արհամարհական խոսում է իր հակառակորդների մասին, ընդհանրապես չի կարծում, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, Հայաստանի համար ամենամեծ պարտությունն է: Բայց հասկանալի է, որ այսպես չի կարող հավերժ մնալ: Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվի ներկայիս դրվագը, բայց հիմա մենք խոսում ենք մի կողմից վարչապետի և մյուս բոլորի, այդ թվում`բանակի դիմակայության մասին»,- Կոնստանտին Զատուլինի խոսքերն է մեջբերում «Կոմսոմոլսկայա պրավդան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica