close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Զաքարյանը Անդոնի հետ թալանել է աղետի գոտին 90-ականներին և արյան վրա վաստակել միլիոնավոր դոլարներ․ «Արմյանսկայա վենդետա»

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 21:00
 Աշոտ Զաքարյանը Անդոնի հետ թալանել է աղետի գոտին 90-ականներին և արյան վրա վաստակել միլիոնավոր դոլարներ․ «Արմյանսկայա վենդետա»

Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը 90-ականներին շատ մտերմացել է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Այս մասին գրում է «Արմյանսկայա վենդետա» Թելեգրամ ալիքը:

«Որպես Արամ Գաբրելյանովի բարձրացրած թեմայի շարունակություն: Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ով Անդոնի (Անդրանիկ Քոչարյանի) հետ թալանել է աղետի գոտին 90-ականներին եւ արյան վրա վաստակել միլիոնավոր դոլարներ, Թուրքիային վաճառել է շինտեխնիկա եւ աղետի գոտու համար օգնությամբ ավելի քան 300 կոնտեյներ եւ 400 ՈւԱԶ: Աշոտը Անդոնի ջանքերով նշանակվել է ռազմական ոստիկանության պետ եւ հիմա ահաբեկում է զինվորականներին: 90-ականներին օգնությունը թալանելու եւ այն Թուրքիային վաճառելու ժամանակ նա շատ մտերմացել է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Եվ պատահական չէ, որ Էրդողանի՝ հայկական բանակի գործողությունների դատապարտման մասին հայտարարությունից հետո Զաքարյանը Աշոտը սկսեց հարձակումները գեներալների վրա, որոնք  պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Շատ գեներալներ հայհոյել են նրան եւ խոստացել զբաղվել Աշոտի եւ Անդոնի նման դավաճաններով»,-գրում է ալիքը:     

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica