close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնարարվում է՝ պետական դավաճանության հիմքով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին․ Ղազինյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 16:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնարարվում է՝  պետական դավաճանության հիմքով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին․ Ղազինյան

Դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ դատախազին հանձնեցինք պետական դավաճանության մասին երկրորդ հաղորդումը․ առաջինը ներկայացվել էր դեռևս նոյեմբերի 26-ին, ապա՝ դեկտեմբերի 25-ին ներկայացվեց երրորդ հաղորդումը՝ արդեն իրավաբան գիտնականների կողմից, որում հստակ, կոնկրետ, աներկբա ներկայացված էին պետական դավաճանության փաստեր և գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու պահանջ․ Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ՝ գլխավոր դատախազության շենքի առջև, հիշեցրեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։

«Բայց պարոն գլխավոր դատախազը, չլսելով իր դասախոսներին, այդ նույնը հաղորդումն ուղարկեց՝ կցելու, ըստ էության, դրա հետ որևէ առնչություն չունեցող քրեական գործի։ Ես այստեղ ու հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե դատախազությունը լսեր իրավաբան գիտնականների հորդորը և կյանքի կոչեր հաղորդումն ու դրա հիմնական պահանջը՝ հարուցել պետական դավաճանության հիմքով քրեական գործ և ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, այսօր Շուռնուխը հանձնված չէր լինի»,- հայտարարեց նա։

Արթուր Ղազինյանը նշեց՝ քանի որ դատախազությունը զլանում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները, հեռացել է իրավունքից, տեղափոխվել քաղաքական հարթություն և քրեական գործեր է հարուցում ու կարճում բացառապես այսօրվա իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ , Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը որոշել է դատախազության գործը վերցնել իր վրա և գլխավոր դատախազին ներկայացնել նրա իսկ անունից ՀՔԾ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչին ուղղված հանձնարարական, ըստ որի՝ հանձնարարվում է  ՀՀ ՔՕ 299 հոդվածի առաջին մասով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica