ԱՄՆ պետդեպարտամենտը խոստովանել է, որ Իրանի վրա ճնշման ռազմավարությունը ձախողվել է
Աշխարհ

Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը չի բերել ցանկալի արդյունքների. ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Ըստ նրա՝ Թեհրանի վրա ճնշման նախնական իմաստը Իրանի իշխանություններին ստիպելն էր համաձայնել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի համար առավել բարենպաստ գործարքի:
«Իրականում դա չի հանգեցրել նման բանի: Այսօր Իրանը, Թրամփի վարչակազմի ավարտից հետո, շատ ավելի է մոտեցել միջուկային զենքի մշակմանը»,- ասել է Փրայսը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները կվերադառնան Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (JCPOA) համաձայն ստանձնած պարտավորությունների կատարմանը Իրանի կողմից նմանատիպ քայլերից հետո: