close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մշակույթի գործիչների «Ձայն Հայրենեաց» նախաձեռնության հայտարարությունը

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 11:52
 Մշակույթի գործիչների «Ձայն Հայրենեաց» նախաձեռնության հայտարարությունը

Հայրենիքն այսօր կործանման շեմին է:

Արցախյան 44-օրյա պատերազմում նախապես կանխորոշված պարտությունը, ՀՀ սահմանների՝ GPS-ով վերագծումները, տասնյակ հազարավոր անդառնալի մարդկային կորուստները, միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության կտրուկ անկումը, գիտության, կրթության, մշակույթի ոլորտների նպատակային կազմաքանդումը, ընտանեկան, հոգևոր, ազգային արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, տնտեսության ճգնաժամը, հասարակության գաղափարական բևեռացումը երկիրը հասցրել են հոգեվարքի:

Համազգային այս աղետի պատճառը ոչ միայն երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա թիմի ապաշնորհ գործունեության հետևանքն է, այլև փաստերի համադրումը բերում է այն եզրահանգմանը, որ այս ամենը իրականացվում է հատուկ միտումով:

Սիրելի՛ երիտասարդներ՝ ուսանողներ, ծառայողներ, հայոց ապագայի տերեր. վերջին օրերին քաղաքացիական ձեր ընդվզմամբ դուք ապացուցեցիք, որ խիստ մտահոգ եք Հայրենիքի ապագայով և չեք պատրաստվում այն թողնել անհայրենիք անձանց մի խմբակի տնօրինմանը:

Երկրի ԲՈւՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ուղղված ձեր կոչերը մեծ արթնացումի սկիզբ են, որը կարո՛ղ է և պե՛տք է վերածվի համահայկական երիտասարդական շարժման: Այսօր դա՛ է պահանջում Հայրենիքի փրկության սուրբ գործը: Մշակույթի գործիչների «Ձայն Հայրենեաց» նախաձեռնությունը սատարում է ձեզ և կոչ անում աննահանջ շարունակել հայրենասիրական շարժումը:

«Ձայն Հայրենեացը» ձեզ հետ է, ձեր կողքին:

Միասին կփրկենք հայրենիքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica