Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին
Տարածաշրջան

Իրանի արտգործնախարարությունը փետրվարի 25-ին արձագանքել է հարևան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
«Թեհրանը ուշադիր հետևում է զարգացումներին»,- կարճ հայտարարությամբ ասել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն: Նա նաև նշել է, որ Իրանը կոչ է անում բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունից: