Այսօր՝ ժամը 11-ին, նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
Հասարակություն

Այսօր՝ ժամը 11-ին, նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվի «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Արտահերթ նիստի օրակարգում են ռազմական դրությունը չեղարկելու եւ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հարցերը:
Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար երեկ՝ ժամը 18-ին, սակայն «Իմ քայլի» պատգամավորները չէին ներկայացել, եւ նիստը չէր կայացել: Չի բացառվում, որ այսօր եւս նրանք չներկայանան: