close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը թավիշն օգտագործել է միայն թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ, իսկ սեփական ժողովրդին միայն ճնշել է. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 02:14
 Նիկոլը թավիշն օգտագործել է միայն թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ, իսկ սեփական ժողովրդին միայն ճնշել է. Իշխան Սաղաթելյան

Վճռորոշ օրեր են սպասում։ Այսօր մեր քաղաքացիները ապացուցեցին, որ տեր են մեր երկրին, բանակի կողքին են։ Տեսեք հիմա քանի հազար մարդ կա հրապարակում և շատ արագ, կազմակերպված ձևով քշելու ենք այս չարիքի կառավարությանը և միասին կառուցենք մեր երազած հայրենիքը. այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ «թավիշի» վերաբերյալ հայտարարություններին՝ Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր վերջ էր տվել թավիշին և այդ «թավիշն արել է միայն թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ», իսկ սեփական ժողովրդին ինչքան կարողացել է, ճնշել է՝ սկսած դատարանների շրջափակումից մինչ օրս։

«Պարզապես ինքը անկարող մարդ է, որ Քաջ Նազարի բախտով, մոլորեցնելով մեր ժողովրդին, հայտնվել է այդ աթոռին», - նշեց Սաղաթելյանը՝ նորմալ համարելով Փաշինյանին սատարող թուրք-ադրբեջանական պաշտոնական հայտարարությունները, քանզի, ըստ դաշնակցական գործչի, նրանք միասին են (թշնամին ու Փաշինյանը)։

Ըստ Սաղաթելյանի՝ վաղը սպասվում են հետաքրքիր գործողություններ. առավոտվանից շարունակվելու է պայքարը։

«Ամենաարագ և անցնցում, արդյունավետ տարբերակը ԱԺ համապատասխան նիստով հարցեր լուծելն է», - եզրափակեց Սաղաթելյանը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր հերթին նշեց, որ իրականում փորձ է արվում շեղել հանրության ուշադրությունը՝ ցույց տալով, որ սա ուղղակի Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան անձնական հարց է։

«Սա մեր երկրի, պետության, ժողովրդի հարցն է։ Ուսադիր կրող մարդկանց, սպայակազմի և գեներալիտետի միտքը պետության մեջ նա է, որ նրանք կարողանան կանխատեսել սպառնալիքները և դրա դեմն առնեն։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ դուրս գալ փողոց, աջակցություն ցուցաբերել մեր երկրին՝ ՀՀ-ին։ Սա իշխանության կռիվ չէ. մեր ասածն այն է, որ այս իշխանություններն ունակ չեն պաշտպանելու մեր անվտանգությունը», - նշել է Վանեցյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica