close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ԶՈՒ գլխավոր պետի հարցով որոշում կայացնելու համար

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 19:37
 Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ԶՈՒ գլխավոր պետի հարցով որոշում կայացնելու համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։  ՀՀ Սահմանադրության 133–րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքով էլ՝  Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որևէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 24–ին, Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկով պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Գեներալ–լեյտենանտի պաշտոնանկությունը առիթ դարձավ, որպեսզի առավոտյան ՀՀ զինված ուժերը հանդես գան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Բանակի ղեկավարության անսպասելի հայտարարությունից հետո վարչապետն ուղիղ եթերով ասաց, որ այսօր՝ փետրվարի 25–ին որոշում է կայացրել պաշտոնից ազատել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Ավելի ուշ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ նախագահը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։

«Այսօր ես Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե Հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում է պետական հեղաշրջմա՞նը»,– հայտարարել է վարչապետը՝ հավելելով. «Կամ  նախագահն է ստորագրում հրամանագիրը կամ ինքը (խմբ. նկատի ունի Օնիկ Գասպարյանին) ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին։ Նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես թույլ չեմ տալու»։ Այսպիսով գնդակը Հանրապետության նախագահի դաշտում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica