«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ». Փաշինյանի դավաճանական անցյալից մի դրվագ
Քաղաքական
25 Փետրվարի 2021, 19:27

Լրագրող, վերլուծաբան, մեկնաբան Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Վերջապես պատմեմ, թե ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին․
2007թ․ դեկտեմբերին Աշոտ Բլեյանը Երևանում կազմակերպում էր «Ադրբեջանի օրեր» անվանումով միջոցառում՝ Հայաստան հրավիրելով ադրբեջանցի լրագրողների և իրավապաշտպանների։
Նախաձեռնությանն աջակցում էր լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Ինձ՝ որպես տարածաշրջանային խնդիրներ լուսաբանող լրագրողի, հրավիրեցին ադրբեջանցիների հետ հանդիպման։ Մասնակցում էին Աշոտ Բլեյանը, Գեորգի Վանյանը, Նիկոլ Փաշինյանը, նաև Ադրբեջանից ժամանած Էլնուր Միրզոևը, ևս մի քանի հոգի։
Մեր քննարկմանը Միրզոևը փորձում էր համոզել, որ Ադրբեջանի հզորությունը այնքան է մեծացել, որ Հայաստանն էլ չի կարողանա դիմակայել, ավելի լավ է հաշտվել իրողությունների հետ։
Երբ ես հակադարձեցի, թե իր ուժերի վրա վստահ Ադրբեջանը կհարձակվեր, ինձ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը․
«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ»։
Ես գործընկեր Փաշինյանի դիտարկմանը հարցով պատասխանեցի․ «Երբ քո գլուխը ցավում է, դու կտրո՞ւմ ես գլուխդ․․․»։ Դա անթաքույց դուր չեկավ Նիկոլին՝ արձագանքելով, թե Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից։
Նիկոլ Փաշինյանը՝ Աշոտ Բլեյանի ու Էլնուր Միրզոևի աջակցությամբ, պնդում էր, որ «Ղարաբաղը տալով՝ մենք կստանանք ճանապարհներ դեպի Ադրբեջան և Թուրքիա, Նախիջևանով՝ դեպի Իրան։ Կարևորը այսօր լավ ապրելն է, ոչ թե անհասկանալի նացիոնալիստական պահանջները»։
Մենք վիճեցինք ընդհուպ մինչև փոխադարձ վիրավորանք։ Ես Նիկոլի կողմից պիտակավորվեցի որպես «անուղեղ հայրենասեր», ինքս էլ հակադարձեցի՝ «անհայրենիք»։
--
2019-ի մայիսին՝ 12 տարի անց, ես մի առիթով զրուցեցի արդեն վարչապետ Փաշինյանի հետ։ Հարցրի՝ Ղարաբաղը դեռ գլխացավա՞նք է։ Ժպտաց, ասաց․ «դու դեռ նույն հայրենասերն ե՞ս․․․»»։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
11 Ապրիլի 2021, 11:40
11 Ապրիլի 2021, 16:10
11 Ապրիլի 2021, 14:38
11 Ապրիլի 2021, 12:49
11 Ապրիլի 2021, 17:35
11 Ապրիլի 2021, 13:35
11 Ապրիլի 2021, 17:44
11 Ապրիլի 2021, 10:11
11 Ապրիլի 2021, 16:52
11 Ապրիլի 2021, 16:00
11 Ապրիլի 2021, 13:12
11 Ապրիլի 2021, 16:25
10 Ապրիլի 2021, 14:17
11 Ապրիլի 2021, 11:40
11 Ապրիլի 2021, 16:10
5 Ապրիլի 2021, 17:31
10 Ապրիլի 2021, 08:07
7 Ապրիլի 2021, 23:09
8 Ապրիլի 2021, 14:45
9 Ապրիլի 2021, 13:30
7 Ապրիլի 2021, 15:05
9 Ապրիլի 2021, 10:25
5 Ապրիլի 2021, 20:04
10 Ապրիլի 2021, 17:46
21 Մարտի 2021, 16:28
13 Մարտի 2021, 17:21
17 Մարտի 2021, 15:16
16 Մարտի 2021, 11:49
25 Մարտի 2021, 14:24
1 Ապրիլի 2021, 23:42
15 Մարտի 2021, 11:30
12 Մարտի 2021, 17:07
24 Մարտի 2021, 12:08
18 Մարտի 2021, 09:51
25 Մարտի 2021, 18:13
16 Մարտի 2021, 20:25
11 Ապրիլի 2021, 22:31Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրե...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
11 Ապրիլի 2021, 17:35Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատո...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
31 Մարտի 2021, 20:40Անկարան խաղաղության իմիտացիա է բեմականացում․ Շահան Գանտահ...
10 Ապրիլի 2021, 12:35Մենք մահացել և վիրավորվել ենք Ղարաբաղում. սիրիացի վարձկան...
18 Մարտի 2021, 16:2430-ից ավելի բեկորները ոտքում՝ պատերազմի մասնակցին չեն տալ...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...