close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ տղան Հայաստանում մի անելիք ունի՝ գնա եւ նստի այն խցում, որն իր համար նախատեսված է. Գեղամ Նազարյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 17:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ տղան Հայաստանում մի անելիք ունի՝ գնա եւ նստի այն խցում, որն իր համար նախատեսված է. Գեղամ Նազարյան

Ով կանգնի Նիկոլի կողքին՝ ներծծվելու է նրանով, դառնալու է Նիկոլ իր բոլոր հետեւանքներով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ:

«Այսօր պատմական օր է, մեր հաղթանակի սկզբի օրն է: Թուրքիայի ԱԳ նախարարն իր զորակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Մեր ԱԳՆ-ն ժամանակ ունի հանդես գալու հայտարարությամբ: Ժամանակ ունեն նրանք, որոնք գնացել են Հանրապետության հրապարակ, որ այդ ողորմելու հավաքին մասնակցեն: Դուք մարդ եք, շրջվեք եւ եկեք այստեղ: Մենք հզոր Հայաստան ենք ունենալու, մեր տղերքը հենց այնպես չեն զոհվել»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը, երբ առավոտյան կարդացել է ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, առաջինը որ մտածել է՝ այն էր, որ սա մեր լույս տղաների պահանջն է։

«Սա մեր լույս տղերքի կոչն է: Ինչ-որ մեկը մեր ժողովրդին ուզում է տանել փորձության, սիրտը նոր «Մարտի 1» է ուզո՞ւմ:  Դրանից խուսափելու մի տարբերակ կա, մենք բոլորս այսօր պետք է լինենք այստեղ եւ այնքան մնանք, որ այդ տղան հասկանա, որ ինքը Հայաստանում մի անելիք ունի՝ գնա եւ նստի այն խցում, որն իր համար նախատեսված է»,-ասաց Գեղամ Նազարյանը:

Նրա համոզմամբ՝ արդեն հաղթել ենք, մնում է ամրագրենք այդ հաղթանակը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica