close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես երբեք թուրքից և թուրքի առաջ ոչինչ չեմ խնդրել, նրանք էին մեզնից խաղաղություն մուրում. Յուրի Խաչատուրով

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 16:54
 Ես երբեք թուրքից և թուրքի առաջ ոչինչ չեմ խնդրել, նրանք էին մեզնից խաղաղություն մուրում. Յուրի Խաչատուրով

Միանգամից ասեմ, թե ինչու մինչ այժմ չէի գալիս ցույցերին. մինչ այժմ չէի գալիս, քանի որ պասիվություն էի զգում բանակի կողմից։ Բայց այսօր իմ մոտ ուրախություն է. վերջապես բանակը արթնացավ և որոշում կայացրե։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ ԶՈՒ  ԳՇ նախկին պետ, Արցախյան առաջին պատերազմի հերոս, լեգենդար Յուրի Խաչատուրովը։

«Նոր ինչ–որ տեղեկություններ են ստացվում, թե ինչ-որ զինված խմբեր ցանկանում են այնտեղ՝ գլխավոր շտաբում, ինչ-որ գեներալների ձերբակալել։ Ես չգիտեմ, թե ինչ տխմարներ են դրանք, որ կգնան այնտեղ և կձերբակալեն զինվորականներին։ Նրանք ուղղակի կգնան, և ի՞նչ, կկապե՞ն։ Կբերեն այստեղ՝ այս հրապարակ և ուրիշ ոչինչ»,– հայտարարեց գեներալ Խաչատուրովը։

«Ես վերջերս լսեցի այդ ընկերոջը, եթե, իհարկե, նրան կարելի է ընկեր անվանել, Անդրանիկ Քոչարյանին։ Նա ասում է՝ «սկսելու ենք կրակել»։ Ես լավ ճանաչում են նրան, նա չգիտի՝ որ դաշտին հարմարվի՝ մեկ այս մեկին, այն մեկին, մյուսին։ Եվ ոչ մի տեղ նրա մոտ չի ստացվում. նա դժբախտ մարդ է և վախկոտ՝ վախկոտներից վախկոտ է։ Երբեք ոչ մի ռազմաճակատում չի եղել։ Նա համազգեստ է հագել, մորուք է աճեցրել և մտածում է՝ «լավ տղա է», նա հասարակ քա*լան է և ոչ մի բան ավել.ի..

Բոլորն ասում են, որ 2016 թ. մենք պարտվել ենք, ասում են, որ մենք խնդրել ենք խաղաղություն։ Ես երդվում եմ իմ հոր գերեզմանով՝ երբեք կյանքում թուրքի առաջ և թուրքից ոչինչ չեմ խնդրել։ Նրանք են ինձնից միշտ խնդրել, նրանք են մեզնից միշտ խնդրել, նրանք միշտ մեր տակ էին և միշտ սպասում էին, թե ինչ կասենք մենք։ Սադիգովը (Ադրբեջանի ԳՇ նախկին պետ) շատ վատ էր իրեն զգում, երբ մենք Մոսկվայում հանդիպում էինք։ Այնտեղ շատ գեներալներ կային, նա այդ հանդիպումից հետո սևացել էր, նա պարտվել էր, իսկ մենք՝ հաղթել»,– նշեց Խաչատուրովը։

Ըստ նրա՝ պատերազմ պետք չէր և չէրկարելի թույլ տալ պատերազմ, բայց եղել է այն, ինչ եղել է։ «Մեզ համար դժվար կլինի բանակը վերականգնել  և այնպես անել, որ երկրում մարդիկ միմյանց ժպտան։ Ինձ թվում է՝ Վազգեն Մանուկյանը կկարողանա այս մեկ տարվա ընթացքում անել դա, ես նրան ճանաչում եմ, ես նրա մոտ եղել եմ փոխնախարար, նա շատ խելացի մարդ է և շատ ազնիվ»,- ասաց Յուրի Խաչատուրովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica