close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 16:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են․ Սեյրան Օհանյան

ՀՀ ԶՈՒ հայտարարություն ստագրած սպաների մարտական ընկերը՝ Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը շնորհավորեց բոլորին հերթական հաջողության համար Ազատության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Մեր նպատակները մեկն են, մեր նպատակները մեծ են, ռազմավարական են, և մենք քայլ առ քայլ, մեր ճանապարհին հարթեցնելով ամեն ինչ գնում ենք դեպի հաղթանակ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են։

«Այս պատերազմի ընթացքում որոշ ժամանակահատվածներում բանակը միայնակ էր մնացել։ Մեզ՝ բոլորիս, համար հասկանալի էր, որ այս ամենը՝ մեր երկրում տիրող իրավիճակը, արդյունք է ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման։ Որովհետև հանրապետության կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևիցե հատկանիշ չունի, և նրա կառավարման հատկանիշների հետևանքով է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նկատեց, որ մեր ողջ պատմության ընթացքում մեր կողքին կարմիր թելով անցել է մի շատ կարևոր առանձնահատկություն՝ վտանգի պահին մենք միասնական ենք։

«Մենք միշտ հաղթանակների ենք հասել հավաքական կամքի շնորհիվ։ Այս պատերազմի ժամանակ այս ապիկար իշխանությունները այդ առանձնահատկությունները հիմնովին ոչնչացրին»,-ասաց Սեյրան Օհանյանն ու հարցրեց՝ համաձա՞յն եք, պատասխանը հնչեց՝ այո՛։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica