close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ. Դատախազություն

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 15:33
 ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով, նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմանադրության կարգավորումների շրջանակներում և խուսափել անպատասխանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել ողջամտությամբ և սառնասրտությամբ:
 ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ: 

ՀՀ դատախազությունն զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:

Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն», - նշված է հայտարարության մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica