close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երևան սիթիի» և տոնավաճառների աշխատակիցներին ստիպողաբար տանում են Փաշինյանի աջակցության հանրահավաքին

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 13:46
 «Երևան սիթիի» և տոնավաճառների աշխատակիցներին ստիպողաբար տանում են Փաշինյանի աջակցության հանրահավաքին

Գործարարներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթիների» և Խաչատուր Սուքիասյանին պատկանող տոնավաճառների աշխատակիցներին ստիպողաբար հանում են աշխատավայրերից և տանում Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքին մասնակցելու՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նշենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ֆեյսբուքով և հայտարարեց, որ այսօր ժամը 16։00-ին ելույթ կունենա Հանրապետության հրապարակում։

Զուգահեռաբար, Ազատության հրապարակում հավաքվում են Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստնարը։ Այնտեղ ելույթները նախատեսվում են ժամը 15։00-ին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica