close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի տեղակայմանը. Զարիֆ

Տարածաշրջան

25 Փետրվարի 2021, 14:08
 Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի տեղակայմանը. Զարիֆ

Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Press TV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. հաղորդում է Worldcapitaltimes-ը:

Զարիֆը շեշտել է, որ Թուրքիայի կառավարության մոտեցումը երկու երկրների հետ կապեր հաստատելու հարցում սխալ է:

«Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում և սխալ ենք համարում Անկարայի քաղաքականությունը Դամասկոսի և Բաղդադի նկատմամբ»,- ասել է նա։

Զարիֆի խոսքով՝ Սիրիայում Իրանի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է:

Թուրքիան իր հազարավոր զինվորներին ուղարկել է Հյուսիսային Սիրիա և Իրաք՝ քուրդ զինյալների դեմ պայքարելու և, այսպես կոչված, սիրիական զինված ընդդիմությունն ուժեղացնելու համար՝ երկու երկրներում էլ ռազմական բազաներ հիմնելով, թեև Բաղդադը և Դամասկոսը դատապարտել են  իրենց տարածքների նկատմամբ ոտնձգությունը։

Իրանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները տարածաշրջանային քաղաքականության հարցում առավել տեսանելի են Սիրիայում: Թուրքիան սատարում է սիրիական ընդդիմությանը 2011-ին սկսված քաղաքացիական պատերազմում, իսկ Իրանը լիակատար աջակցություն է ցուցաբերում նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica