close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կենսահայեցողության երկու տեսակ կա՝ կամ գիշատիչ ես, կամ զոհ. Դավիթ Վանյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 08:51
 Կենսահայեցողության երկու տեսակ կա՝ կամ գիշատիչ ես, կամ զոհ. Դավիթ Վանյան

Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին դեպքում դու ինքնաբավ ես, ատամներդ՝ սուր, կամքդ՝ աղեղի պես լարած, ցեղակիցներդ՝ քեզ պես անձնազոհ, սերունդներդ՝ առողջ։ Ավելորդ չես խոսում, չես մանրանում, չես հոխորտում, չես ճվճվում։ Պարտությունդ ապագա հաղթանակներիդ սկիզբն է։ Սիրում ես հաղթել, սիրում ես՝ սիրել, շատանում ես։
 
Ուղղակի ապրում ես, ըմբոշխնում ես կյանքը իր բոլոր երանգներով, և սա հաղթանակողի, նախահարձակ լինողի, պատասխանատու էակի ճշմարտությունն է։
 
Տարածք չես զիջում օտարին, իսկ իշխանությունդ տալիս ես քեզ պես ցեղակից մի խենթի, այն էլ հավասար պայքարում։
 
Երկրիդ հարցերը նրա սահմաններից դուրս ես լուծում ու զավակներիդ կտակում ես քո ամենակարևոր պատվիրանը՝ մեծացնել քո տեսակի կենսատարածքն ու ազդել աշխարհին այնպես, որ վախենան։
 
Հարգեն ու վախենան։
 
Կուռքեր չես կերտում, երջանկություն չես փնտրում, որովհետև կյանքը վայելում ես որպես պարգև։ Դու անընդհատ երջանիկ ես, անգամ մեռնելիս կամ մարտի դաշտում զոհվելիս, որովհետև քեզանից հետո եկողը քո տեսակն է և ապահով են քո սերունդները։
 
Իսկ եթե զոհ ես կամ նապաստակ, ու նրա նման երկչոտ ես ու փախեփախ, ապա ընտրում ես քո նման մեկին, նրան դարձնում ես կուռք ու հայհոյելով, նզովելով, մեղադրելով կողքիններիդ՝ քարշ ես տալիս կամ գլորում ես քո ստրկամիտ կյանքի անիվը։
 
Դու երբեք մեղավոր չես։ Մեղավորը քո հարևանն է ու ցեղակիցը։ Դու պատրաստ ես կոմպրոմիսի ու զիջումի։ Դու ամեն ինչ կտաս, որդուդ անգամ, միայն թե քեզ, խղճուկիդ զիջեն գոյատևելու քո իրավունքը։
 
Դու այսօր մեծամասնություն ես, իշխանություն ես ու պետություն, և դու էլ ես մերը։
 
Ու կգա մաքրամաքուր գարունը»։
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica