close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիրան Խաչատրյանը պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա, ու տեղում ազատվեց աշխատանքից. հարգանքներս, պարոն գեներալ, և ընդունեք իմ ներողությունը. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 09:18
 Տիրան Խաչատրյանը պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա, ու տեղում ազատվեց աշխատանքից. հարգանքներս, պարոն գեներալ, և ընդունեք իմ ներողությունը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ ՊՆ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ աշխատանքից ազատմանը: Նա մասնավորապես գրել է. 

«Զինված ուժերի շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին պատկերացումներս այլ էին։ Կամ, ես ճիշտ չէի հասկացել Սոթքի հանքավայրի տարածքներից ադրբեջանական GPS-ներով զավթելու նրա բացատրությունը։

Այսօր գեներալ, ազգային հերոս Տիրան Խաչատյանն ապացուցեց, որ արժանապատիվ սպա է։
Նա չքծնեց Նիկոլին, չփորձեց «չգմփացող» Իսկանդերի հետ կապված «հիմնավորել» Նիկոլի անհիմնավորելի մտքերը։

Գեներալը որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա։ Ու տեղում ազատվեց աշխատանքից։

Հարգանքներս, պարոն գեներալ եւ ընդունեք իմ ներողությունը Ձեզ չհասկանալու եւ վիրավորելու համար։

Դուք արժանապատիվ սպա եք ու հավատացեք, ստորաքարշ լաքեյների ժամանակը մոտենում է եզրագծին ու քաղաքական աղբամանում «պրեսսը» աննախադեպ է լինելու։

Ապրե՛ք դուք, որ չկեղծեցիք ու չքծնեցիք։

Հ.Գ. Ու մի հարց Արմեն Սարգսյանին. որ էդպիսի էնտուզիազմով ստորագրում եք Նիկոլի դեմ տված թղթերը, չե՞ք ուզում հարցնել, թե ինչն էր սխալ ասել գեներալը։

Թե՞ Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտներ են»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica