close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց զինուժի մարտաշարքերից օտարվում են բոլոր նրանք, ովքեր ունակ են խելամտորեն հակադարձելու զինվորական գործից անտեղյակ, բայց բանակին հրամաններ տվող պատահականություններին. Սենոր Հասրաթյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 09:10
 Հայոց զինուժի մարտաշարքերից օտարվում են բոլոր նրանք, ովքեր ունակ են խելամտորեն հակադարձելու զինվորական գործից անտեղյակ, բայց բանակին հրամաններ տվող պատահականություններին. Սենոր Հասրաթյան

Մենք լույսի արագությամբ կորցրինք ու շարունակում ենք կորցնել Հայոց զինուժի երբեմնի փառքն ու հեղինակությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Մենք ունենք բանակաշինության այբուբենից սկսած մինչև ժամանակակից զինված ուժերի ստեղծման հարուստ կենսափորձով թրծված, սակայն այսօր անտեսված զորավարների ու զինվորական ծառայության մեջ մնայուն հետագիծ թողած արհեստավարժների մի ողջ համախումբ, որոնց կարողությունները, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նպատակային օգտագործելու փոխարեն, հանցավոր միտումնավորությամբ նրանց վերագրվեցին ամենաանհավանական պիտակները և արդյունքում ստացանք խայտառակություն...

Ցավոք, այսօր էլ շարունակում ենք գերի մնալ այդ խայտառակությանը և նվաստանալ արդեն ոչ միայն մեր հակառակորդի, այլև աշխարհի առաջ... Մենք լույսի արագությամբ կորցրինք ու շարունակում ենք կորցնել Հայոց զինուժի երբեմնի փառքն ու հեղինակությունը, քանզի նրա մարտաշարքերից օտարվել և շարունակում են հեռացվել բոլոր նրանք, ովքեր ունակ են համարձակ ու խելամտորեն հակադարձելու զինվորական գործից անտեղյակ, բայց բանակին հրամաններ տվող պատահականություններին...

Հ.գ.- Երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը... ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց երեք պատերազմ անցած և ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանացած գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը...»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica