close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ արդեն սովորել են, որ Փաշինյանի կառավարությունը ամեն օր սխալներ, բացթողումներ է անում․ Սևակ Նազարյան

Քաղաքական

24 Փետրվարի 2021, 18:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ արդեն սովորել են, որ Փաշինյանի կառավարությունը ամեն օր սխալներ, բացթողումներ է անում․ Սևակ Նազարյան

Մենք վստահ ենք մեր հաջողության մեջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Խոսելով Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ համալսարաններում բողոքի այսօրվա ակցիաների մասին, Սևակ Նազարյանն ասաց՝ այնպես չէ, որ իրենք կարծում են, որ փողոցներում, համալսարաններում իրենց նմանատիպ ակցիաներն են, որ բերելու են իշխանափոխության։

«Այդ ակցիաները՝ քաղաքական տարբեր ակտիվություն դրսևորելը հիմնական գործիքներից են մարդկանց արթնացնելու։ Չնայած մենք վստահ ենք, որ մարդկանց մեծամասնությունը իրականում պահանջ ունի այս կառավարության հրաժարականի՝ ի դեմս Փաշինյանի։ Պարզապես խնդիրն այն է, որ մարդիկ տարբեր բնույթի են և իրենց պայքարը դրսևորելու տարբեր տեսակներ են փնտրում։ Փորձում ենք տարբեր հարթություններում պայքարի ձևերը նշմարել, և ինչ-որ ձևով իրենց պահանջը պայքարի վերածել»,-ասաց Սևակ Նազարյանը։

Նա նկատեց, որ մարդիկ արդեն սովորել են տեսնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամեն օր սխալներ, բացթողումներ, աբսուրդի հասնող հայտարարություններ է անում և ընդամենը ջղայնանում են։ Անհրաժեշտ է այդ մարդկանց միացնել պայքարին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica