close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի վրա «Իսկանդերը» չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10 % պայթելն արձանագրել. ԳՇ նախկին պետ. Yerevan.Today

Քաղաքական

24 Փետրվարի 2021, 16:07
 Փաշինյանի վրա «Իսկանդերը» չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10 % պայթելն արձանագրել. ԳՇ նախկին պետ. Yerevan.Today

ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հնարավոր համարում է «Իսկանդեր»-ի 10 տոկոսով պայթելու հանգամանքը՝ զուտ տեխնիկապես, սակայն ռազմական գործչի պրոֆեսիոնալ դիտարկումները լրիվ հակասում են ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններին կամ ոչ մասնագիտական պնդումներին:

«Զուտ տեխնիկապես հնարավոր է, բայց էս հարցադրումներից հետո ես ստիպված եմ էլի գաղտնիքներ բացել՝ չբացելով այդ հզոր զինտեխնիկայի մասին բնութագիրը, թե ինչ է «Իսկանդեր»-ն իրենից ներկայացնում: Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞նց են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյո՞ք հաշվարկել են առհասարակ... Որովհետև դա միայն կարող է հաշվարկել նա, ում վրա կրակել են: Վստահ եմ՝ այդ մարդը, ով հայտարարել է, որ «Իսկանդեր»-ի կրակոցից միայն 10 % է պայթել, իր վրա չեն կրակել, ինքն այդտեղ չի եղել…»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գեներալը։

Արդյո՞ք չպայթելու պատճառով ծառայողական քննություն տարվել է, վարչապետի տինոջ պատճառով պատերազմի կեսից իր լիազորությունները դադարեցրած գեներալը այս հարցադրմանը պատասխան չուներ, քանի որ աբսուրդային հիմքերով պաշտոնանկությունից հետո գեներալ-գնդապետն այլևս մոտ չէ որոշումների կայացման կենտրոնին:

Մովսես Հակոբյանը տեղյակ չէր, թե վարչապետի հայտնած թերի կրակոցը, այդուհանդերձ, որտեղ և ինչ պայմաններում է բացահայտվել կամ ե՞րբ է կրակել «Իսկանդեր»-ը, հատկապես ո՞ւմ վրա:

Ընդգծենք՝ պատերազմի ողջ ընթացքում ռազմական փորձագետներից շատերն էին արծարծում «Իսկանդեր»-ի օգտագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ որոշմանը, սակայն, ռազմաքաղաքական իշխանությունն այդպես էլ չգնաց՝ չգիտես ում խնայելով։ Հակառակը, հետպատերազմյան շրջանում մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ իրականում «Իսկանդեր»-ը կրակել է միայն վերջում, այն էլ՝ Շուշիում: Այս սկանդալային տեղեկատվությունը, նկատենք, հաստատվում է տարբեր աղբյուրներով, բայց՝ ոչ պաշտոնապես:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica