close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունական Ֆ-16-երը հարձակվել են Էգեյան ծովում գտնվող թուրքական հետազոտական նավի վրա. Թուրքիայի ՊՆ

Տարածաշրջան

24 Փետրվարի 2021, 16:00
 Հունական Ֆ-16-երը հարձակվել են Էգեյան ծովում գտնվող թուրքական հետազոտական նավի վրա. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 23-ին հայտարարել է, որ հունական կործանիչները հարձակվել են թուրքական հետազոտական նավի վրա Էգեյան ծովի ջրերում՝ հավելելով, որ Անկարան պատասխան հարված է հասցրել սադրանքին:

«Այս միջադեպը մեր հույն ընկերների կողմից հաճախակի հետապնդումների դրսևորումներից մեկն է: Մենք կիրառել ենք անհրաժեշտ հակաքայլեր՝ համաձայն գործող կանոնակարգերի»,- պաշտպանության նախարարին  մեջբերում է Hurriyet-ը:

Նշվում է, որ հունական Ֆ-16 չորս կործանիչներ հարձակվել են Çeşme հետազոտական նավի վրա, որը սեյսմիկ հետազոտություններ էր իրականացնում Էգեյան ծովի միջազգային ջրերում և հաճախակի խախտում հունապատկան ջրային տարածքները:

Աքարը չի նշել, թե կոնկրետ ինչպես է արձագանքել Թուրքիան այդ քայլին:

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել և մեր դիրքորոշումը այս հետապնդումների լույսի ներքո, որոշված է: Դրանում կասկած չկա: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ տեխնիկական և գիտական հետազոտություններ իրականացնող նավի հետապնդումն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ: Մենք միշտ հանդես ենք եկել միջազգային իրավունքի և երկխոսության օգտին»,- հավելել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica