close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը պահանջել է խստորեն պատժել Սաղաթելյանին եւ ցուցարարներին. Արամ Գաբրելյանով

Քաղաքական

24 Փետրվարի 2021, 13:14
 Փաշինյանը պահանջել է խստորեն պատժել Սաղաթելյանին եւ ցուցարարներին. Արամ Գաբրելյանով

Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները մանրամասներ են հայտնել դաժան սպանդի կազմակերպիչների մասին, որը փետրվարի 23-ին կազմակերպել էր ՀՀ ոստիկանությունը կառավարության շենքի դիմաց: Այս մասին իր Telegram-ում գրել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Դաշնակցականների առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, որ վարչապետ Փաշինյանին կփակեն կառավարության շենքում, Նիկոլն իր ֆիրմային հիստերիայի մեջ է ընկել` բղավելով. «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, ոչ թե` երեւանցի վիժվածքների կույտը»:

Ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծել: Այդ հինգ ղեկավարներն ամոթալի բացահայտումների վախից հավատարմության երդում են տվել Փաշինյանին եւ խոստացել Հայաստանի ամբողջ ոստիկանությանը ստիպել վարչապետի կողքին լինել: Նիկոլը խորհրդակցությունն ավարտել է բղավոցներով, որ միայն արյունով կարելի է բոլորի վերջը տալ:

«Ցուցարարների դեմ շտաբը կազմված է հինգ բարձրաստիճան ոստիկանից` ոստիկանապետ Վահե Ղազարյան, նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, նրա եւս մի տեղակալ Վարդան Մովսիսյան, ոստիկանության Երեւանի վարչության պետ Սեւան Քոչարյան, ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան»,- գրել է Արամ Գաբրելյանովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica