close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ն անհանգստություն է հայտնել Վրաստանում ընդդիմության հիմնական կուսակցության առաջնորդի ձերբակալության կապակցությամբ

Տարածաշրջան

24 Փետրվարի 2021, 11:35
 ՄԱԿ-ն անհանգստություն է հայտնել Վրաստանում ընդդիմության հիմնական կուսակցության առաջնորդի ձերբակալության կապակցությամբ

ՄԱԿ-ը հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ ձերբակալվել է պատգամավոր Նիկա Մելիան, որը գլխավորում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Թբիլիսիում իրադարձությունների զարգացմանը: Կարևոր է, որ դրանք հանգիստ անցնեն, քաղաքական խնդիրները լուծվեն երկխոսության, օրենքի գերակայության միջոցով, և, իհարկե, պահպանվի ժողովրդավարական գործընթացը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Մելիան պետք է վճարեր 40 հազար լարի գրավ, սակայն այն չվճարելուց հետո դատարանը որոշեց կալանավորել նրան։ Մելիային ձերբակալելու՝ դատարանի որոշումը երկրում քաղաքական ճգնաժամ էր առաջացրել. փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով: Այդ օրը ոստիկանությունը գնացել էր ձերբակալելու Մելիային, որը կուսակցության գրասենյակում էր գտնվում փետրվարի 16-ից, բայց կուսակցության  կողմնակիցները նրանց շենք չթողեցին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica