close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր Խօսքը

Սփյուռքի ձայնը

16 Փետրվարի 2021, 20:57
 Մեր Խօսքը

2020 թուականը բախտորոշ տարի եղաւ հայ ժողովուրդին համար: Համավարակ, Արցախեան պատերազմ հողային կորուստ, 6000-ի հասնող զոհեր, 10000-ից աւելի վիրաւորներ, 2400 «Քաղաքացիների Ընդունման Կէտ»ի ցանկում արձանագրուած անհետ կորածներ, գերեվարուածներ և վերջնարդիւնք՝ ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱ:

Եթէ Արցախի առաջին պատերազմին Ադրբէջանը ստորագրեց զինադադար, ապա 9 Նոյեմբեր 2020-ին 44 օր Հայաստան և Սփիւռք «Յաղթելո՛ւ ենք» նշանախօսով խանդավառ պահելով, Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ՝ Գերագոյն Գլխաւոր Հրամանատար Նիկոլ Փաշինեանը միանձնեայ որոշումով ստորագրեց Հայաստանի դարպասները բացելու և Արցախի 75 տոկոսը օտարելու հրադադարը:

Հայաստանի ներկայ իրադարձութիւններին հետևող իւրաքանչիւր հայ՝ Սփիւռք թէ Հայաստան, մեր իրականութիւնը սկսած է գնահատել իշխանութեան հետ լինել կամ չլինելու տեսանկիւնից:

2018 թուականի իշխանափոխութիւնից յետոյ, պատկերացումն այն էր, թէ նոր հորիզոններ պիտի բացուէին Հայ Ժողովուրդին առջև և ժողովուրդը պիտի ապրէր նոր «յառաջադէմ» իշխանութեան հայակերտմանը ձգտող և հայրենիքի անվտանգութիւնը ապահովող անժամանցելի պահանջով:

Սակայն ստացուեց հակառակը:

Նախկին իշխանութիւնների բարքերը մերժող, թալանը դատապարտող, Խնամի-ծանօթ-բարեկամ կապերով իշխանութիւն կերտող և իշխանութեան վերարտադրման եղանակները քննադատող Պրն. Փաշինեանը իր առաւել քան երկուս ու կէս տարուայ միանձնեայ ղեկավարման ընթացքին, փաստօրէն շարունակեց նախկինների գործելաոճը և ինքն ևս դառնալով նախկին իր «Նոր Հայաստան»ի տեսլականը իմաստաւորեց ազգայինը մերժող, Հայ Առաքելական Եկեղեցին հարուածող և ազգային արժէքները հեգնող իր արևելումով, որին փոխարինելու եկան անյայտ (որոշների պարագային յայտնի) ֆինանսական աղբիւրներից սնուող Հասարակական Կազմակերպութիւններ, աղանդաւորական շարժումներ, որոնք իշխանութեան հովանու ներքոյ պետական հաստատութիւնների մէջ իրենց ներթափանցումով և կառավարութեան լծակներին տիրապետելով աշխատանք ծաւալեցին Հայաստանում, որի վերջնանպատակը՝ և ոչ վերջինը, դրսեւորեց Արցախի 2-րդ պատերազմի անփառունակ արդիւնքով:

«Նոր Հայաստան»ի այդ մօտեցումը իր դրսևորումը գտաւ նաև արտաքին քաղաքականութեան մէջ և Արցախի հարցում Հայաստանը առաջնորդեց դիւանագիտական արտուողականութեան:

Պրն. Փաշինեանը այդ հարցում ևս որդեգրեց «նոր» մօտեցում և Ղարաբաղի հարցը «զերօ կէտից սկսելու» և նախկինը մերժելու մոլուցքով տարուած յայտարարեց թէ «Ղարաբաղի հարցի լուծումը ընդունելի պիտի լինի թէ Հայաստանի թէ Արցախի և թէ Ադրբէջանի ժողովուրդների համար» բայց երբէք չը յայտնեց թէ ո՞րն է այդ լուծումը և զէրօ կէտի ո՞ր կէտին է համապատասխան: Իսկ ինքանավստահ իր միահեծան ղեկավարման «յաջողութիւններով» այն հարցին թէ, ի՞նչ են բանակցում, պատասխանեց.«Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»:

Փաստօրէն Փաշինեանի ժողովրդական (populist) աշխատելաոճը և ժողովուրդի տածած հաւատքը սին խոստումնրին սկսեց սասանել մեր պետականութեան հիմքերը, երբ ժողովուրդը այլևս ինքնամոռաց սկսեց «հինը» ամբողջութեամբ մերժելու և վերտուալ իրականութիւնը ընդունելու մօտեցումը:

Մեր պետականութեան հիմքերը սկսուեց սասանուել, երբ ստեղծուած Հասարակական Կազմակերպութիւների միջոցով ֆինանսաւորուող կառոյցները տիրացան Օրէնսդիր, Գործադիր, Դատական և ուժային կառոյցներին, որոնք մինչև այսօր ինչ-ինչ պատճառներով չեն բացայայտում և պատասխանատուութեան չեն ենթարկում Ղարաբաղեան պատերազմը տանուլ տուած պատասխանատուներին:

10 Նոյեմբեր 2020 թուականին, Հայաստանի քաղաքական 17 կուսակցութիւններ համախմբելով և ստեղծելով Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ, պահանջեցին վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Վարչապետի հրաժարականի պահանջով հանդէս եկան երկու Վեհափառ Հայրերը, Հայաստանի Համալսարանի դասախօսներ, Հայաստանի Փաստաբանների միութիւնը, ազգային հասարակական այլ կազմակերպութիւններ և ՀՀ Նախագահը, որոնք ևս պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը ձգտում են կարելի բոլոր հնարաւոր միջոցներով նուազագոյնի իջեցնել անորոշ պայմաններով ստորագրուած հրադադարի և առ այդ մեր անվտանգութեանը սպառնացող վտանգները:

Մինչև այսօր Պրն. Փաշինեանը մնացել է անդրդուելի և ամէն օր աւելին է տանուլ տալիս առանց այդ էլ խաթարուած Հայաստանի անվտանգութիւնը և կործանման եզրին հասցուած երկրի տնտեսութիւնը:

Կապիտուլացիային որպէս հետևանք ստորագրուած հրադադարի թուղթի կտորը ունի շատ աւելի մութ՝ չյայտարարուած ու չբացայայտուած ծալքեր, որը իրենց իշխանութեան մնալով ամէն օր Հայաստանի ժողովուրդը պարտաւոր է լինում դիմագրաւել նոր սպառնալիքներ, լինի այդ Սիւնիքի սահմաններում, թէ Հայաստանի անգոյ սահմանների Ադրբէջանի հայեցողութեան ձգուած ճշդումին դէմ դնող դիմադրականութեամբ:

Այժմ՝ ինչո՞ւ համայն հայ ժողովուրդը մեր գոյութենական պայքարի ամենաօրհասական պայմաններում՝ երբ թշնամին Հայկական հարցի լուծումը այլևս անժամանելի օրակարգի է վերածած, ուր անթաքոյց այդ օրակարգին օժանդակում են կառավարութեան ապահովական օղակներում ցանց նետած հարցական տարրեր, որոնք չգիտես ինչու ապահովում են երկիրը տանուլ տուած կառավարութեան անխափան աշխատանքը, ակամայից հարց է առաջանում թէ արդեօ՞ք երկիրը ղեկավարում են ուժայինները, որոնց Փաշինեանին պաշտպանելու մերժումը համահաւասար է իշխանութեան կործանման և ուրեմն՝ ե՞րբ և ո՞ր հանգամանքների առկայութեան պարագային պիտի չպաշտպանեն «ժողովուրդի իշխանութիւնը»:

Անկախ բոլոր հանգամանքներից, այսօր հրամայական պահանջ է վարչապետ Նիկոլ Փաշինեանի հեռանալը իր պաշտօնից և անցումային կառավարութեան ստեղծումով վերականգնել պէտք է մեր պետական հիմքերը և ինչ կարելի է փրկել 9 Նոյեմբեր 2020 ամօթալի հրադադարի համաձայնագրից:

Հայաստանի մեր կազմակերպութեան պետականութեան վերականգման ողղութեամբ տարւող աշխատանքները գնահատելով, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը իրեն սպառած լինելով և մեր Ազատագրական Պայքարի յաղթանակած արդիւնքները վաճառքի հանելով, խաթարած է նաև մեր ազգային արժէքները որի հետևանքով գտնւում ենք գոյութենական սպառնալիքի դէմ հանդիման, որ Հայ ժողովրդի ազգային արժէքների վերականգնումը և մեր ապահովութեան գրաւականը հանդիսացող Հայոց բանակի վերակազմակերպումը նոր ազգային իշխանութեան ներքոյ գրաւականը պիտի հանդիսանայ վերակերտելու իրական Նոր Հայաստան:

ՀՅԴ Լոնտոնի շրջան

14-02-2021

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica