close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

28 Հունվարի 2021, 12:34
 Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք եւ կրելու ենք:  Այս մասին հունվարի 27-ին 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ եւ ապագա գործընթացներին ինչպես են մասնակցելու։

«Ես կոչ եմ արել իմ կողմակիցներին՝ ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, գիտեմ, որ մասնակցում են։ Որոշ ներգրավվածություն ունեմ նաեւ ես՝ հանդիպումների, քննարկումների, մտքերի փոխանակման ձեւով։ Ինչի՞ համար ես նաեւ ավելի ակտիվ չեմ ներգրավվել։ Այստեղ պետք է ազնիվ լինենք. պատճառը հետեւյալն է՝ «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք երկու տարի պահել են բանտում, եւ, իրենց մտածելով, ինձ իշխանություն տալու դեպքում ես սուրը հանելու եմ եւ աջ ու ձախ վրեժխնդիր լինեմ իրենց հետ։

Մինչեւ այսօր նրանց դա են ասում, դա են ներարկում իրենց ուղեղի մեջ։ Վրեժխնդրությամբ ապրող մարդը ամեն օր թույն է խմում՝ մտածելով, թե սպանում է իր թշնամիներին։ Եթե չեմ սխալվում՝ Մանդելայի արտահայտությունն է։ Բայց այդ մարդիկ այդպես են մտածում, որովհետեւ իրենք այդպիսին են, հավանաբար։ Դա է նաեւ պատճառը, որ ես ինձ ավելի հեռու պահեցի այս գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ նույն 25-30 պատգամավորների վախեցնելու համար։ Հետագա պրոցեսներին, եթե լինեն ընտրություններ, նայած՝ ինչ ֆորմատով, ունենք քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաեւ թիմ։

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել եւ շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետեւ այսօր արտահերթ ընտրությունները այս մթնոլորտում, այս հակասությունների, անորոշությունների, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում վտանգավոր է։ Ընտրություններին ես միանշանակ եմ մասնակցելու։ Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ ավելի արագ, իսկ իրենք կարծես թե այդ ձայները ունեն խորհրդարանում, ապա այդ դեպքում եւս չեմ կարծում, թե ճիշտը չմասնակցելն է։

Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատելու իրենց իշխանությունը։ Ես հասկանում եմ այս հարցի հետ կապված բոլոր խնդիրները՝ թերահավատությունը, որ կեղծելու են, որ լեգիտիմությունն են փորձում վերահաստատել, այս ամենը կա, եւ կիսում եմ այդ մտահոգությունը, բայց եթե չհաջողվի ունենալ երկրի համար այդ անհրաժեշտ լավը, եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, եւ գնան այդ քայլին, ընտրություններում նրանց մենակ թողնել հանրության հետ չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար, այո, մասնակցելու ենք, պայքարելու ենք եւ կրելու ենք»,-ասաց նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica